Artsakhpress

Տնտեսական

«Էկովեկ» ՍՊԸ-ն բերքի տոնին ներկայացրել է խմիչքների և մուրաբաների իր տեսականին

Ստեփանակերտի վերածննդի հրապարակում այսօր` հոկտեմբերի 13-ին, տեղի ունեցած Բերքի տոնին խմիչքների և մուրաբաների իր տեսականին է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում գործող «Էկովեկ» ՍՊԸ-ն՝ «Վայրի բնություն» արտադրանիշով:

«Էկովեկ» ՍՊԸ-ն բերքի տոնին ներկայացրել է խմիչքների և մուրաբաների իր տեսականին

«Էկովեկ» ՍՊԸ-ն բերքի տոնին  ներկայացրել  է   խմիչքների  և  մուրաբաների   իր տեսականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Էկովեկ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գրիգորյանն ասել է, որ ընկերությունն արցախյան բերքի տոնին մասնակցում  է առաջին անգամ: 
«Բերել ենք խմիչքների տեսականի՝ խնձորի օղու մեջ հնեցում տված վայրի հատապտուղներ և եղևնու ծաղկեփոշի, հոնի, մոշի, ազնվամորու օղիներ, ինչպես նաև սոճու կոներից  պատրաստված օշարակներ և մուրաբաներ:Տպավորությունները հիանալի են, մարդիկ  ակտիվ կերպով մոտենում են տաղավարին, հետաքրքրվում  տեսականիով: Գյուլագարակ համայնքը հայտնի է իր գեղեցիկ և առողջարար բնությունով:Ուսումնասիրելով տեղի վայրի բնությունը և նրա հաճախ փոշիացող բարիքները մեր կազմակերպությունը որոշեց օգտագործել դրանք և ստեղծել այնպիսի մի արտադրանք, որում համատեղվում են օգտակարն ու հաճելին»,-մասնավորապես ասել է նա:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search