Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում անց է կացվում ծանրամարտի Արցախի բաց առաջնություն. ներկա են աշխարհահռչակ ծանրորդներ

Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է ծանրամարտի 2019 թվականի Արցախի բաց առաջնություն:

Ստեփանակերտում անց է կացվում ծանրամարտի Արցախի բաց առաջնություն. ներկա են աշխարհահռչակ ծանրորդներ

Ստեփանակերտում    անց  է  կացվում   ծանրամարտի Արցախի բաց առաջնություն.    ներկա  են  աշխարհահռչակ  ծանրորդներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Արցախի ծանրամարտի ասոցիացիայի    նախագահ  Արթուր  Շիրինյանն ասել է, որ    առաջնությանն  ԱՀ-ից  և  ՀՀ-ից   մասնակցում   է  150  մարզիկ:
Նրա  խոսքով՝    ասոցիացիան   հետևողական   և  տքնաջան  աշխատանքներ  է   կատարում, որպեսզի    ծանրամարտը՝  որպես  օլիմպիական  մարզաձև    Արցախում զարգանա:  Նախատեսվում   է  բացել   նոր  մարզադահլիճներ, որոնց  պայմանները  թույլ  կտան, որպեսզի     մարզիկները  լիարժեք   պարապմունքներ   անցկացնեն:
«Ներկայումս  աշխատանքներ  են իրականացվում, որպեսզի    Արցախի   ծանրամարտի  ասոցիացիայի մարզիկներն ընդգրկվեն  եվրոպական  մրցաշարերում»,-ավելացրել  է  Ա.  Շիրինյանը:
Առաջնությանը  հրավիրված  ՀՀ սպորտի վարպետ, ծանրամարտի աշխարհի  և  Եվրոպայի  կրկնակի չեմպիոն   Նազիկ  Ավդալյանի  խոսքով՝  ինքը     կարևոր  և  անհրաժեշտ  է համարում, որպեսզի  ծանրամարտը  զարգանա  Արցախում:
 «Մենք    հզոր   ժողովուրդ  ենք  և  մենք  ունենք    մեծ  ներուժ, որը   ճիշտ   և  ժամանակին    օգտագործելու  դեպքում  կկարողանանք   հասնել     բարձր  արդյունքների:   Չունենալով    համապատասխան  պայմաններ՝  մենք    սպորտի  բնագավառում կարողանում ենք     այնպիսի   արդյունքներ   գրանցե, որը   շատերի  համար  զարմանալի  է  թվում:   Համոզված  եմ  և  հուսով  եմ, որ   եթե   Արցախում  արագ  տեմպերով  զարգանա   ծանրամարտը, ապա  մենք    կունենանք  աշխարհի  և  Եվրոպայի   չեմպիոններ»,-ավելացրել  է  Ն. Ավդալյանը:
Խոսելով  այն  մասին, որ  առաջիկայում     իր  և   ծանրամարտի աշխարհի չեմպիոնական տիտղոսը նվաճած  Սիմոն Մարտիրոսյանի   անուններով   մարզադահլիճներ   պիտի   բացվեն      Ստեփանակերտում և Շուշիում, Ն. Ավդալյանն   ասել է, որ    իրողությունը  միանշանակ  ուրախալի  է  և  ոգևորիչ:
«Սպորտը  շատ  կարևոր է  մարդկանց  համար. այն   փոխում  է   բնավորությունը, դարձնում  պատասխանատու,  հեռու  պահում   բացասական  երևույթներից    և  հնարավորություն  ընձեռում    կյանքում  կայանալու  և  ինքնադրսևորվելու   համար»,-ավելացրել  է  Ն. Ավդալյանը:
Առաջնության  պատվավոր հյուրերի  կազմում  էին   ընդգրկված    նաև  աշխարհահռչակ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Տիգրան Մարտիրոսյանն   ու Ռուբեն  Ալեքսանյանը:
Առաջնության   հաղթողները   պարգևատրվելու  են   մեդալներով   և    պատվոգրերով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-: 

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search