Artsakhpress

Տնտեսական

Գյուղատնտեսությունը մեր երկրի այն զենքն է, որով պետք է ավելի հզորացնենք Արցախ աշխարհը. Արայիկ Հարությունյան

Գյուղատնտեսությունը մեր այն զենքն է, որով պետք է ավելի հզորացնենք Արցախ աշխարհը:

Գյուղատնտեսությունը մեր երկրի այն զենքն է, որով պետք է ավելի հզորացնենք Արցախ աշխարհը. Արայիկ Հարությունյան

Գյուղատնտեսությունը մեր երկրի այն զենքն է, որով պետք է ավելի հզորացնենք Արցախ աշխարհը. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շնորհավորական ուղերձ հղելով Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:
«Գյուղատնտեսության ոլորտում ներգրավված հարգելի՛ հայրենակիցներ
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը: Հողի հետ մեր բոլորիս ունեցած բնական կապվածությանը դուք ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով նոր որակ ու ընկալում եք հաղորդում: Կա՞ ավելի հաճելի ու արգասաբեր աշխատանք, քան բերք ու բարիքի ստեղծումը: Եվ պատահական չէ, որ հենց այս օրն է ընտրվել Ստեփանակերտի կենտրոնում Բերքի տոնի կազմակերպման համար: Համաժողովրդական տոնախմբության վերածված այս օրը ձեր գործի հանդեպ ունեցած բոլորիս մեծ հարգանքի արտացոլքն է:
Թող ձեր մեկը հազար դառնա. ժողովրդական այս օրհնությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ տոնը և վստահեցնում, որ գյուղատնտեսությունը մեր այն զենքն է, որով պետք է ավելի հզորացնենք Արցախ աշխարհը »,- գրել է Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search