Artsakhpress

Տնտեսական

Գրիգորի Մարտիրոսյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Գրիգորի Մարտիրոսյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին

Գրիգորի Մարտիրոսյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է  գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք Գրիգորի Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր լավագույն առիթ է մեկ անգամ ևս կարևորելու գյուղատնտեսի՝ որպես հողի մշակի, բերք ու բարիք ստեղծողի դերը բոլորիս կյանքում:

Գյուղատնտեսությունը եղել և մնում է Արցախի տնտեսության ռազմավարական ոլորտներից մեկը: Այն իրականացնում է բնակչության՝ պարենի նկատմամբ կենսական պահանջմունքների բավարարման առաքելություն, միաժամանակ հանդիսանալով տնտեսական աճի հիմնական բաղադրիչներից մեկը և ապահովելով զբաղվածության ու գյուղական բնակավայրերի զարգացում:
Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, հայրենի հողում խաղաղ երկնքի տակ բերք ու բարիք ստեղծելու երջանկություն:

Հուսով եմ, որ այսուհետ ևս կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի գյուղատնտեսությունը մեր երկրում դարձնենք նորարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Դրա համար բոլոր նախադրյալները կան, և կառավարությունը շարունակելու է իր հոգածության և ուշադրության կենտրոնում պահել ռազմավարական կարևորություն ներկայացնող տնտեսության այս ոլորտը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս և մաղթում տոնական բարձր տրամադրություն»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search