Artsakhpress

Մշակույթ

Հադրութում կազմակերպվել է մանկապատանեկան թատերական մրցույթ՝ նվիրված Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 125 -ամյակին

Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կազմակերպվել է «ԴԻԶԱԿ» մանկապատանեկան թատերական մրցույթ՝ նվիրված Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 125-ամյակին:

Հադրութում կազմակերպվել է մանկապատանեկան թատերական մրցույթ՝ նվիրված Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 125 -ամյակին

Հադրութում կազմակերպվել է մանկապատանեկան թատերական մրցույթ՝ նվիրված Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 125 -ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի  բաժնի   վարիչ  Երազիկ  Հայրիյանն  ասել է, որ մրցույթին մասնակցել են շրջանի 17 համայնքներ։
«Մրցույթի նպատակն էր՝ աշխուժացնել թատերական կյանքը Հադրութի շրջանում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացմանը, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն, նպաստել երեխաների թատերական ճաշակի զարգացմանը, նոր տաղանդների հայտնաբերմանը և նրանց հետագա ստեղծագործական աճի ապահովմանը, արժևորել նշանավոր դիզակցիների հանրահռչակումը։ Միջոցառմանը  ներկա էր նաև Վաղարշ Վաղարշյանի թոռը՝ Գարիկ Վաղարշյանը՝ դստեր՝ Ինգայի հետ: Մրցույթում Հադրութի արվեստի դպրոցը զբաղեցրել է 1-ին, Դրախտիկի համայնքը 2-րդ, Ազոխի համայնքը 3-րդ տեղ:
Հաղթող և 5 անվանակարգերում տեղեր զբաղեցրած մասնակից թիմերը պարգևատրվել են համապատասխան պատվոգրերով և նվերներով։Մրցույթն ավարտվել է Տողի արվեստի դպրոցի ուսուցչական կոլեկտիվի գեղեցիկ անակնկալով՝ «Արա, պա ստի պեն կինի» ներկայացման բեմադրությամբ»,-մասնավորապես ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search