Artsakhpress

Տնտեսական

Անգնահատելի է Սփյուռքի մեր հայրենակիցների բարեգործական ծրագրերի դերը Արցախի տնտեսական զարգացման գործում. Գրիգորի Մարտիրոսյան

Անչափ կարևորում ենք նաև փոխշահավետ համագործակցային կապերը տարբեր երկրների ու դրանց բիզնես շրջանակների հետ:

Անգնահատելի է Սփյուռքի մեր հայրենակիցների բարեգործական ծրագրերի դերը Արցախի տնտեսական զարգացման գործում. Գրիգորի Մարտիրոսյան

Անգնահատելի է Սփյուռքի մեր հայրենակիցների բարեգործական ծրագրերի դերը Արցախի տնտեսական զարգացման գործում. Գրիգորի Մարտիրոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մաիսն այսօր կայացած Արցախի բարեկամների համաժողովին ասել է ԱՀ պետական նախաար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` օտարերկրյա կապիտալի ներգրավվածությունը Արցախի տնտեսության տարբեր հատվածներում և մի շարք հաջողված բիզնես ծրագրեր արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, բնակարանաշինության և այլ ոլորտներում վկայում են ձևավորված համագործակցային լուրջ կապերի մասին:

«Դրանց ծավալներն ու աշխարհագրությունը ընդլայնելու համար Արցախում կիրառվում են հնարավոր լավագույն միջոցները` դիվանագիտական կորպուսի հնարավորությունները, միջկառավարական հուշագրերի կնքման ու Արցախի և տարբեր արտասահմանյան երկրների քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատման պրակտիկան, ինչպես նաև միջազգային համաժողովներին, ցուցահանդեսներին Արցախի գործարարների մասնակցության խրախուսումն ու գործարար շրջանակների անհատական կապերը: Արցախի կառավարությունը փորձում է նաև տնտեսական արդյունավետ գործիքների կիրառմամբ մեղմացնել արտաքին միջավայրից բխող ռիսկերը` իրականացնելով աճի բարձր տեմպերի ապահովմամբ տնտեսական կայուն զարգացմանը միտված քաղաքականություն»,- ավելացրել է Գ. Մարտիրոսյանը:

Պետնախարարը նշել է, որ Արցախի ներդրումային միջավայրը պարզ է ու բարենպաստ: Գործում են գրանցման, թույլտվությունների տրամադրման ու լիցենզավորման պարզեցված մեխանիզմներ, հարկային դաշտը նպաստավոր է հարկատեսակների քչության, դրույքաչափերի ցածր լինելու, արտոնությունների լայն համակարգի և վարչարարության ու հաշվետվողականության պարզ մեխանիզմների կիրառման շնորհիվ: Ռեսուրսային տեսակետից լայն հնարավորություններ կան ինչպես ավանդական գործարարության, այնպես էլ ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների զարգացման համար: Առկա է երիտասարդ, փորձառու և գնային առումով մրցունակ աշխատուժ:

«Արցախի Հանրապետության կառավարությունը այսուհետ էլ ավելի ակտիվ ու հետևողական քայլեր կիրականացնի միջազգային փոխշահավետ համագործակցային կապերի ստեղծման հնարավորություններն ընդլայնելու համար: Ակնկալում ենք գործնական աջակցություն ու անմիջական մասնակցություն` Արցախի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող տնտեսական համագործակցային կապերի ստեղծման ու ամրապնդման գործին: Համոզված ենք, որ այլևս Արցախի միջազգային կապերը կընդլայնվեն ու կխորանան` անտեսելով Ադրբեջանի կողմից հարուցվող բոլոր խոչընդոտները` հանուն արդարության և խաղաղության»,- մասնավորապես ասել է Գ. Մարտիրոսյանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -66-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search