Artsakhpress

Տնտեսական

Արցախը շարունակաբար ձգտում է ինտեգրվել տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական կյանքին. ԱՀ պետական նախարար

Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության միջազգային տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները:

Արցախը շարունակաբար ձգտում է ինտեգրվել տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական կյանքին. ԱՀ պետական նախարար

Արցախը շարունակաբար ձգտում է ինտեգրվել տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական կյանքին. ԱՀ պետական նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` իր խոսքում ԱՀ պետական նախարարը նշել է, որ պատշաճ մակարդակով կազմակերպված շփումների այս հարթակը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ մեր բարեկամությունը կարևորելու, տարածաշրջանային և միջազգային արդիական որոշ հիմնահարցերի վերաբերյալ մտքեր փոխանակելու ու Արցախի միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները համատեղ քննարկելու համար:
«Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը, Ադրբեջանի` Արցախը մեկուսացնելուն միտված թշնամական քաղաքականությունն, իհարկե, իր բացասական ազդեցությունն է թողնում նաև երկրի տնտեսական զարգացման վրա: Դա էապես կրճատելով մեր հնարավորությունները` իրականում բարդացնում ու սահմանափակում է երկրի արտաքին տնտեսական հարաբերությունները, սակայն անհնարին չի դարձնում:
Իր անկախության ողջ ընթացքում նման պայմաններում Է ապրում, արարում ու զարգանում արցախահայությունը: Այդ իսկ պատճառով Արցախն, ինչպես և ցանկացած այլ պետություն, որը ձգտում է ազատական կայուն տնտեսության և ժողովրդավարական հասարակության կառուցման, հանդիսանում է բաց երկիր, շարունակաբար ձգտում է ինտեգրվել տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական կյանքին, փորձում է ամրապնդել իր ամեն մի հաջողությունը միջազգային շուկայում և ունենալ նորը»,- նշել է Գ. Մարտիրոսյանը: Իր ելույթում պետնախարարն անդրադարձել է Արցախում արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներին և տնտեսության մի շարք ոլորտների:
Մասնավորապես` 2008 թվականից ի վեր երկրում տնտեսական աճը տարեկան միջինում կազմել է 10.5 տոկոս, որի շարժիչ ուժերն են հանքարդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, շինարարությունն ու ծառայությունների ոլորտը: Գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները գտնվում են պետության հատուկ ուշադրության կենտրոնում: Դրանց նկատմամբ վարվում է խթանող ու աջակցող քաղաքականություն: Այս ամենն, իհարկե, ծառայում է Արցախի բնակչության բարեկեցության աճի ապահովմանը։
2018 թվականի տվյալներով` մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 4 355 ԱՄՆ դոլար: Վերջին տասնամյակում այն աճել է 2.2 անգամ: Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 334 ԱՄՆ դոլար` 2009 թվականի 244 ԱՄՆ դոլարի դիմաց:
«Անցած տարի արտաքին առևտրի գերակշիռ մասը իրականացվել է Եվրասիական տնտեսական միության երկրների հետ: Նշեմ, որ տարեցտարի ընդլայնվում է առևտրաշրջանառության աշխարհագրությունը Վրաստան, Իրան, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Մերձբալթյան Հանրապետություններ, ԱՄՆ: ԱՀ կառավարությունը ձգտում է ապահովել գործարար և ներդրումային բարենպաստ միջավայր և արտաքին տնտեսական կապերի ընդլայնման լավագույն պայմաններ: Վերջինիս համար կիրառելով ինչպես աջակցության մեխանիզմներ, այնպես էլ օգտագործելով Հայաստանի Հանրապետության հնարավորությունները»,-ավելացրել է Գ. Մարտիրոսյանը:
Պետնախարարը նշել է, որ ներկայումս Արցախում իրականացվող արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ռազմավարությունն ուղղված է արտահանման զարգացման ներուժ ունեցող ոլորտների մրցունակության բարձրացմանը` նպատակ ունենալով նպաստել արտահանման աճին և դիվերսիֆիկացիայի ապահովմանը:
Միջազգային տնտեսական համագործակցության խորացումը ակնհայտորեն կարող է ընթանալ արտասահմանյան գործընկերների համար Արցախի տնտեսական ներուժի յուրացման, իսկ տեղացի գործարար շրջանակների համար` արտահանման կարողություններն ընդլայնելու ուղղություններով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -64-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search