Artsakhpress

Տնտեսական

Կայացել է «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» գործարար խորհրդաժողովը

Երևանում հոկտեմբերի 10-ին անցկացվել է «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» խորագրով Հայկական առևտրային ցանցի 4-րդ գործարար խորհրդաժողովը։

Կայացել է «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» գործարար խորհրդաժողովը

Կայացել է «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» գործարար խորհրդաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառումը կազմակերպվել էր Հայկական առևտրային ցանցի (ATN) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի և Սփյուռքի առևտրաարդյունաբերական պալատների և գործարար խորհուրդների համագործակցությամբ։
 
Խորհրդաժողովին մասնակցել են գործարարներ Սփյուռքից և Հայաստանից,  ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, պետական կառույցների, առևտրաարդյունաբերական պալատների, Արդյունաբերողների և գործարարների միության, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Խորհրդաժողովի շրջանակներում կազմակերպված «Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործին» թեմայով քննարկման ընթացքում  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության, մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը, առկա գործիքակազմը, որ այսօր ունի կառավարությունը, ներդրումների ներգրավման, արտահանման խթանման, ինչպես նաև նոր շուկաների ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արտոնյալ առևտրային ռեժիմները, որոնցից կարող է օգտվել Հայաստանը, անդրադարձել Հայաստան-Սփյուռք համագործակցության ակտիվացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին և գործընթացներին։ 
 
Իր խոսքում Վարոս Սիմոնյանը կարևորել է հաղորդակցության և տեղեկատվության տրամադրման ճիշտ գործընթացների կազմակերպման հարցը։ «Ճիշտ համագործակցության, ճիշտ գործընթացներ կազմակերպելու միջոցով հնարավոր է հասնել հաջողության։ Հայկական առևտրային ցանցը մեծ հնարավորություն է համախմբելու Սփյուռքի այն ներուժը, որ մենք ունենք։ Ցանցի անդամներ են հանդիսանում կոնկրետ երկրներում առևտրաարդյունաբերական պալատները և, համակարգված գործակցության արդյունքում, գործարարներին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ դասակարգված,  հավաքագրված կերպով կարող է  տրամադրվել ցանցին, ցանցն այն կփոխանցի իր անդամներին, անդամներն էլ՝ գործարար հատվածին, ինչը հնարավորություն կտա վերջիններիս տիրապետելու առկա տեղեկատվությանը, իրազեկվելու իրականացվող բարեփոխումներին, ներդրումների ներգրավման, արտահանման խթանման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին»։
 
Նա նաև նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է օժանդակելու ցանկացած ներդրողի՝ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև Հայաստանում գործունեություն իրականացնելու հետ կապված գործընթացներին ծանոթացնելու համար։
 
«Հայաստան-Սփյուռք բիզնես օրակարգի արդյունավետության բարձրացում» թեմայով քննարկմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։ Փոխնախարարն անդրադարձել է տնտեսության մեջ ներառականությանը, որն այսօր առաջնային է Հայաստանի համար՝ նշելով, որ ՓՄՁ-ները մեծ դեր են խաղում դրա մեջ։ Որպես ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող հանգամանք, նա նշել է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը, ձեռներեցական, բիզնես  գիտելիքների պակասը։ Ներքին և արտաքին շուկաների զարգացման գործում Նաիրա Մարգարյանը կարևորել է Հայաստան-Սփյուռք հարթակի ստեղծումը, որը հնարավորություն կտա Սփյուռքի կողմից ներգրավելու ներդրումներ, իրրականացնելու մենթորական ծրագրեր, ինչպես նաև իրենց երկրներում, առկա կապերի միջոցով ապահովել շուկաների հասանելիություն։ 
 
Քննարկումների ընթացքում Էկոնոմիկայի փոխնախարարները պատասխանել են մասնակիցների հարցերին և ներկայացրել իրենց տեսակետները Հայաստան-Սփյուռք տնտեսական կապերի զարգացման մարտահրավերներին առնչվող հարցերի վերաբերյալ։   
 
Հայկական առևտրային ցանցը միակ միջոլորտային համահայկական գործարար կազմակերպությունն է, որը ներառում է 17 բիզնես միություններ՝ 13 երկրներում։ Կազմակերպության նպատակն է վերակառուցել հայկական դարավոր առևտրային ցանցերը՝ նպաստելով նոր գործարար կապերի առաջացմանը և ստեղծելով նոր հարթակ Սփյուռքի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատների և գործարար միությունների միջև՝ գիտելիքների և փորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search