Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:20, ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
Հայկական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոգադիշոյի օդանավակայանում (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայից:
«Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել»,-հայտնում են կոմիտեից: