Artsakhpress

Միջազգային

AFP. Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Փարիզում Թուրքիայի դեսպանին՝ կապված Սիրիայում Անկարայի ռազմական գործողության հետ:

AFP. Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ

AFP. Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
«Դեսպանը կանչվել է օրվա երկրորդ կեսին»,- հավելել է աղբյուրը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Twitter-ի իր էջում նշել էր, որ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը կարող է սասանել եվրոպական անվտանգությունը, անհրաժեշտ է այն դադարեցնել: «Ես դատապարտում եմ Սիրիայում Թուրքիայի սկսած միակողմանի գործողությունը,- շեշտել է նա: - Այն սպառնալիքի տակ է դնում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի անվտանգության եւ հումանիտար ոլորտում գործադրվող ջանքերը»:
Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման մասին, որը սկսվել է քրդական կազմավորումների դիրքերի վրա Թուրքիայի ՌՕՈՒ-ի ավիահարվածներով: Գործողության նպատակն է այնտեղ բուֆերային գոտու ստեղծումը, որը պետք է դառնա թուրքական սահմանի պաշտպանական գոտի, եւ որտեղ, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները: Սիրիական պետական SANA գործակալությունը գործողությունն ագրեսիա է անվանել, միջազգային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները: Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան խնդրել են անցկացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Ադրբեջանցի հայտնի կոմպոզիտորի թոռը Կիևում կացնահարվել է

Այսօր հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակի օրն է

Search