Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները բացառեց հարկային հանգրվանների սեւ ցուցակներից

Եվրամիությունը Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Շվեյցարիան ու եւս հինգ երկիր բացառել Է հարկային հանգրվանների եվրոպական երկու սեւ ցուցակից:

ԵՄ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները բացառեց հարկային հանգրվանների սեւ ցուցակներից

ԵՄ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները բացառեց հարկային հանգրվանների սեւ ցուցակներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին տարածված հայտարարության մեջ, որի նիստը՝ Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով, տեղի Է ունեցել Լյուքսեմբուրգում:
«Հոկտեմբերի 10-ին ԵՄ-ի խորհուրդը համաձայնել Է Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Մարշալյան կղզիները բացառել այն երկրների ու տարածքների եվրոպական ցուցակից, որոնք ԵՄ-ի հետ չեն համագործակցում հարկերի վճարումից խուսափելու հարցում: Նա նաեւ հաստատել Է, որ Ալբանիան, Կոստա-Ռիկան, Մավրիկիոսը, Սերբիան եւ Շվեյցարիան վաղաժամկետ կատարել են հարկային համագործակցության գծով իրենց բոլոր պարտավորությունները եւ անհրաժեշտ բարեփոխումներ են անցկացրել, որպեսզի համապատասխանեն լավ հարկային վարչարարության եվրոպական սկզբունքներին: Այս երկրները կբացառվեն հարկային հանգրվանների վերաբերյալ ԵՄ-ի խորհրդի Հավելված 2-ից (հարկային հանգրվանների այսպես կոչված «գորշ ցուցակ», որոնք հայտարարել են հարկային ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցելու մտադրության մասին, բայց դեռեւս անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել դրա համար»,-ասված Է փաստաթղթում:
Այսօրվա որոշումից հետո ֆիսկալ ոլորտում ԵՄ-ի հետ չհամագործակցող հարկային հանգրվանների հիմնական սեւ ցուցակում մնացել Է ինը պետություն ու տարածք՝ ամերիկյան Վիրջինյան կղզիները, Ամերիկան Սամոան, Բելիզը, Ֆիջին, Օմանը, Սամոան, Տրինիդադը եւ Տոբագոն, Վանուատուն: Եվրամիության կողմից հարկային հանգրվանների սեւ ու գորշ ցուցակներն ստեղծվել են 2017 թվականին նախորդ տարիների ընդգրկուն հարկային այնպիսի սկանդալների արդյունքում, ինչպիսիք են՝ «Պանամայի դոսիեն» կամ «Լյուքսեմբուրգյան դոսիեն», երբ ԶԼՄ-ներ տեղեկություններ արտահոսեցին ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների ու գործարարների հարյուրավոր օֆշորային հաշիվների ու ընկերությունների վերաբերյալ, որոնք օֆշորներն օգտագործել են հարկերի վճարումից խուսափելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը

Քրդական ուժերը հակահարված են հասցրել Թուրքիային

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Search