Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է քննարկում՝ «Հակածխախոտային պայքարի հասարակական և իրավական նշանակությունը» թեմայով

Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանողական-գիտական ընկերության և իրավագիտության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կազմակերպվել է քննարկում՝ «Հակածխախոտային պայքարի հասարակական և իրավական նշանակությունը» թեմայով:

Ստեփանակերտում կազմակերպվել է քննարկում՝ «Հակածխախոտային պայքարի հասարակական և իրավական նշանակությունը» թեմայով

Ստեփանակերտում կազմակերպվել է քննարկում՝ «Հակածխախոտային պայքարի հասարակական և իրավական նշանակությունը» թեմայով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԳՆՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Սոնա Համբարձումյանը:Նրա խոսքով հոկտեմբերի 12-ը  2008 թվականից Հայաստանում և Արցախում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր, և «Հակածխախոտային պայքարի հասարակական և իրավական նշանակությունը» թեմայով քննարկումը նախատեսել են այդ օրվան ընդառաջ:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ:Պատմության մեջ ծխախոտն օգտագործել են որպես գլխացավի դեղ: Տարիներ անց ծխախոտի վաճառքը դեղատներից անցավ խանութներին և տարածվեց: Փաստորեն ծխախոտը դարձավ գլխացավանք: Ծխախոտ օգտագործողների հիմնական մասը գիտակցում է դրա վնասակար ազդեցության հետևանքները, բայց ավելի դժվար է այդ սովորույթից հրաժարվելը: Երկրորդական ծխի ազդեցությունը պակաս վնասակար չէ նաև չծխողների` մասնավորապես երեխաների համար»,-մասնավորապես ասել է նա:
Ցերեկույթի ընթացքում ելույթներով հանդես են  եկել ԳՆՀ դասախոսներ և ուսանողներ:Այնուհետև կայացել է հանդիպում-քննարկում՝ հասարակական, մարզական, կրթական և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Search