Artsakhpress

Միջազգային

«Կրակե՛ք, մե՛ր առյուծներ, թող իմանան, թե սա ում հայրենիքն է». թուրք օգտատերերի արձագանքը Սիրիայում ռազմական գործողությանը

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս էլ Այն քաղաքում իրար ետևից պայթյուններ են որոտացել: Թուրքական ռազմական օդուժը կրակի տակ է պահել քաղաքում Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերի (YPG) դիրքերը:

«Կրակե՛ք, մե՛ր առյուծներ, թող իմանան, թե սա ում հայրենիքն է». թուրք օգտատերերի արձագանքը Սիրիայում ռազմական գործողությանը

«Կրակե՛ք, մե՛ր առյուծներ, թող իմանան, թե սա ում հայրենիքն է». թուրք օգտատերերի արձագանքը Սիրիայում ռազմական գործողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter սոցկայքում հայտարարել էր, որ Թուրքիան սկսում է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը, հայտնում է tert.am:
Ռուսական inosmi.ru կայքն ի մի է բերել այս լուրին թուրք օգտատերերի արձագանքը.
«Աստվա՛ծ իմ, մեր մարտիկներին հաղթող դարձրու»,- գրել է օգտատերերից մեկը:
«Կրակե՛ք, մե՛ր առյուծներ»,- գրել է մյուսը:
«Օրհնված լինի մեր պատերազմը, Աստված ձեզ օգնական, տղաներ»,- գրել է մեկ ուրիշը:
«Սա մեր արշավանքն է, իսկ հաղթանակը պատկանում է Ալլահին», «Կրակե՛ք, մե՛ր առյուծներ, թող իմանան, թե սա ում հայրենիքն է», «Ոչնչացրե՛ք դրանց», գրել են օգտատերերը: Ոմանք էլ նշել են, որ իշխանությունները զուր գումար են ծախսում, «որովհետև այնտեղ YPG չի մնացել»: 
«Այն վայրերին, որոնց հարվածներ են հասցնում, չկան անգամ նապաստակներ, էլ չասած YPG-ի մասին»,- գրել են նրանք:
 
 
Türk jetleri Resulayn'ı vuruyor
Türk jetleri Resulayn'ı vuruyor
Türk jetleri Resulayn'ı vuruyor
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -3-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search