Artsakhpress

Միջազգային

8 զոհ և բազմաթիվ վիրավորներ. Թուրքիայի ռազմական գործողության առաջին օրը Սիրիայում. CNN

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորման տվյալների համաձայն՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով ներկայում կա առնվազն 8 զոհ և բազմաթիվ վիրավորներ:

8 զոհ և բազմաթիվ վիրավորներ. Թուրքիայի ռազմական գործողության առաջին օրը Սիրիայում. CNN

8 զոհ և բազմաթիվ վիրավորներ. Թուրքիայի ռազմական գործողության առաջին օրը Սիրիայում. CNN
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է CNN-ը:
«Երեք զինյալ և 5 քաղաքացիական անձինք են զոհվել: Բազմաթիվ վիրավորներ կան թուրքական ուժերի կողմից սահմանամերձ քաղաքներն ամբողջ երկայնքով կրակի տակ առնելու հետևանքով»,- ասված է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հայտարարության մեջ:
Թուրքական կողմը գործողության սկսվելուց ի վեր հարվածներ է հասցրել 181 ռազմական թիրախի, այսօր հայտնել են պաշտպանության նախարարությունում: 
Թուրքիան սկսել է իր «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին՝ բազմաթիվ զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Ռազմական գործողությունները սկսվել են ընդամենը մի քանի օր անց այն բանից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքը Սիրիայից հետ քաշելու որոշման մասին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search