Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրանտ Ղարիբյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրանտ Ղարիբյանի ծննդյան օրն է. նա կդառնար 72 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրանտ Ղարիբյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրանտ Ղարիբյանի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հրանտ Ղարիբյանը ծնվել է 1947 թվականին: Ապրիլյան պատերազմի հերոս, շարքային պայմանագրային Հրանտ Ղարիբյանը Ադրբեջանի Բարդա քաղաքից էր: 1988 թ.-ի շարժման հետ շատ հայերի նման նրա ընտանիքն էլ թողել է Ադրբեջանը: Հրանտը որոշել է, որ պետք է Արցախում ապրի, իր պապերի երկրում, և ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ: Հրանտ Ղարիբյանը 90-ական թվականներին Սումգայիթյան ջարդերից հրաշքով փրկված ընտանիքի հայր է, ով տարիներ անց իր կյանքը զոհեց հանուն մեր Հայրենիքի սահմանների անառիկության։
2016թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքեր զինամթերք հասցնելու ճանապարհին մարտի է բռնվել հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի հետ, պայքարել է մինչև վերջին փամփուշտը ու ընկել քաջի մահով: Նրա բեռնատար մեքենան, որով զենք էր հասցնում առաջնագիծ, հակառակորդի կողմից ընկել է շրջափակման մեջ:
 
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Search