Artsakhpress

Սպորտ

Լվով. Հայ բռնցքամարտիկներից 7-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող մրցելույթներն Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:

Լվով. Հայ բռնցքամարտիկներից 7-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Լվով. Հայ բռնցքամարտիկներից 7-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ մրցավայր մեկնած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 7-ն արդեն կիսաեզրափակիչում են:

Մրցումային հերթական օրը հաղթանակներ են տարել 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մարությանի մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ապոնչուկն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթել է ժամանակից շուտ:

Կարեն Տոնականյանն ուժեղ է գտնվել Յուրի Սեպելյուկից, որին 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել:

Այսպիսով, 7 հայ բռնցքամարտիկներ ապահովելեն առնվազն 7 բրոնզե մեդալ: Հոկտեմբերի 11-ին նրանք կանցկացնեն կիսաեզրափակիչի մենամարտերը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search