Artsakhpress

Միջազգային

Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում:

Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ

Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ: Բոլոր ռազմական գործողությունները պետք է իրականացվեն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, պետք է ապահովել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և որ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն վստահության արժանի քաղաքական գործընթացը թույլ կտա երկարաժամկետ հիմքով կարգավորում ապահովել»,- հավելել է Հաքը:
Նա նաև հիշեցրել է, որ «ցանկացած որոշման դեպքում պետք է պահպանվեն Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search