Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է, նոյեմբերից նույնիսկ աշխատավարձեր չի կարողանա վճարել

ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է:

ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է, նոյեմբերից նույնիսկ աշխատավարձեր չի կարողանա վճարել

ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է, նոյեմբերից նույնիսկ աշխատավարձեր չի կարողանա վճարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:  Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հաշվարկված է 2,94 միլիարդ դոլարի համար: Առաջին անգամ կազմվում է ոչ թե երկու, այլ մեկ տարվա բյուջեի նախագիծ: Գուտերեշի խոսքերով` կառույցը ստիպված է մեծ տնտեսումների գնալ՝ սառեցնել որոշ նախագծեր, հետաձգել արդեն ծրագրված միջոցառումների մի մասը, հրաժարվել աշխատակիցների գործուղումներից, եթե անգամ դրանք անհետաձգելի են ու շատ կարևոր: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անդամ երկրներից ոչ բոլորն են անդամավճարները վճարում: 2019-ի անդամավճարները 193 երկրներից վճարել են 123-ը, մինչդեռ տարին արդեն ավարտվում է: Տարեկան նախատեսված մուտքերի ընդամենը 70 տոկոսն է ապահովված:
 «Այս ամիս մենք վերջին տասնամյակների ամենամեծ ֆինանսական ճգնաժամը կարձանագրենք: Մենք հնարավոր է՝ սպառենք կանխիկ միջոցների ամբողջ պահուստը, որը նախատեսված է խաղաղապահ առաքելությունների համար: Իսկ նոյեմբերից մենք նույնիսկ աշխատավարձ չենք կարողանա վճարել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search