Artsakhpress

Հասարակական

Վրաստանի Պատրիարքի «կոշտ» նամակը Ադրբեջանին

Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոս Իլիա Բ-ն նամակ է հղել Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին. հոգևոր առաջնորդի դժգոհության պատճառը սահմանային Դավիթ Գարեջայի վանական համալիր այցելելու Ադրբեջանի կողմից դրված արգելքն է:

Վրաստանի Պատրիարքի «կոշտ» նամակը Ադրբեջանին

Վրաստանի Պատրիարքի «կոշտ» նամակը Ադրբեջանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նամակում Պատրիարքն ընդգծել է ստատուս քվոն վերականգնելու և զբոսաշրջիկների այցելություններն այդ համալիրներ թույլ տալու անհրաժեշտությունը, փոխանցում է 1lurer.am-ը:

«Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրով՝ երկու երկրների սահմանը որոշվում է 1936 և 1938 թթ. քարտեզով, որտեղ Ուդաբնոյի և Չիչխիտուրիի վանքերը ֆիքսված են Վրաստանի տարածքում: Մեզ համար կատարելապես անհասկանալի են ադրբեջանական կողմի գործողությունները, որոնք 2019 թվականից փաստացի մեզ զրկել են Ուդաբնոյի և Չիչխիտուրիի եկեղեցիներից և այնտեղ ամբողջովին սահմանափակել են ինչպես ուխտավորների և զբոսաշրջիկների, այնպես էլ հոգևորականների այցերը»,- ասված է Իլիա Բ-ի նամակում։

Դավիթ Գարեջայի վանական համալիր 6-րդ դարի քարանձավային վրացական եկեղեցիների համալիր է, որը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի սահմանին: Համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում. այն վիճարկվում է 1991 թ.-ից:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search