Artsakhpress

Միջազգային

Պաշտոնական առաջին այցի շրջանակում Վրաստանի վարչապետն այցելել է Ադրբեջան

Վարչապետի պաշտոնում առաջին այցը Ադրբեջան պատահական չէ, քանի որ վստահ ենք, որ այս այցով մենք մեր բարեկամներին ու թշնամիներին պետք է ապացուցենք, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև անհաղթահարելի խնդիրներ չկան:

Պաշտոնական առաջին այցի շրջանակում Վրաստանի վարչապետն այցելել է Ադրբեջան

Պաշտոնական առաջին այցի շրջանակում Վրաստանի վարչապետն այցելել է Ադրբեջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնական այցը Ադրբեջան մեկնարկել է նախագահ Ալիևի հետ առանձնազրույցով:
Ընդգծվել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները, երկկողմ համագործակցության օրակարգի կարևոր հարցերը և տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը, որոնք Վրաստանը և Ադրբեջանն իրականացնում են համատեղ:

«Մեր գործընկերությունն իսկապես դուրս է եկել տարածաշրջանային նշանակության շրջանակից և դարձել է միջազգային մակարդակի: Վրաստանը և Ադրբեջանը աջակցում են միմյանց միջազգային ձևաչափերում: Սա սկզբունքորեն կարևոր է, և ես շնորհակալություն եմ հայտնում, որ աջակցում եք Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Մենք ևս մեկ անգամ ապացուցելու ենք բոլորին՝ մեր ընկերներին և թշնամիներին, որ Վրաստանը և Ադրբեջանը միշտ կգտնեն ճիշտ բառեր և ուղիներ՝ լուծելու առկա խնդիրները»,- ասել է Գախարիան:

Ի դեպ, պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում` արդյո՞ք Գախարիա-Ալիև պաշտոնական հանդիպմանը քննարկվել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի հետ կապված խնդիրը Ադրբեջանի կողմից վրացական տարածքներում հսկիչ կետ տեղակայելու կապակցությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search