Թուրքիայի և Իտալիայի միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել: Պատճառն այն է, որ Իտալիայի Պարմա շրջանի Բերսետո քաղաքի ավագանու որոշմամբ պատվավոր քաղաքացիություն է շնորհվել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին: