Artsakhpress

Հասարակական

Կգազաֆիկացվի Ասկերանի շրջանի Խանցք համայնքը

Ասկերանի շրջանի Խանցք գյուղում «Արցախգազ» ընկերության կողմից մեկնարկել են համայնքի գազաֆիկացման աշխատանքները:

Կգազաֆիկացվի Ասկերանի շրջանի Խանցք համայնքը

Կգազաֆիկացվի Ասկերանի շրջանի Խանցք համայնքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Իսրայելյանը և ավելացրել, որ ներկայումս մասնագիտացված խմբերի կողմից համայնքում իրականացվում են ինչպես ստորգետնյա միջին ճնշման գազատարի անցկացման հողային, այնպես էլ գյուղամիջյան ցածր ճնշման վերգետնյա մետաղական խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ:
 
«Համաձայն Արցախի կառավարության և «Ջի ԷՄ» Հոլդինգ ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրի՝ «Արցախգազ» ընկերությունն ըստ ժամանակացույցի իրականացնում է շարունակական ներդրումների ծրագիր, որի շրջանակներում արդիականացվում են բարձր, միջին և ցածր ճնշման գազատարներ, սարքավորումներ, ձեռք են բերվում մեքենատրանսպորտային նոր միջոցներ: Բացի դրանից, իրականացվում են ներտնային գազատարների արդիականացման աշխատանքներ»,- մանրամասնել է Մ. Իսրայելյանը:
Նա նշել է, որ ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ նախատեսված է անց կացնել համայնքը սնուցող ստորգետնյա միջին ճնշման 3.2 կմ գազատար և 5 կմ-ից ավելի գյուղամիջյան վերգետնյա մետաղական ցածր ճնշման խողովակաշար:
 
Գազաֆիկացման աշխատանքների մեկնարկը տրվել հոկտեմբերի 1-ին և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search