Artsakhpress

Միջազգային

«Բաքուն դիտարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկը». Ադրբեջանի էներգետիկայի նախարար

Ադրբեջանը դիտարկում է Ռուսաստանի առաջարկը՝ երկրի տարածքում ատոմակայան կառուցելու մասին:

«Բաքուն դիտարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկը». Ադրբեջանի էներգետիկայի նախարար

«Բաքուն դիտարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկը». Ադրբեջանի էներգետիկայի նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, ինչպես հայտնում է Minval.az-ը, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, փոխանցում է tert.am-ը:
Լրագրողների հետ զրույցում Շահբազովը մասնավորապես ասել է, որ Ռուսաստանն այս ոլորտում մեծ փորձ ունի և նման նախագծեր՝ ամբողջ աշխարհում:
«Ռուսաստանի կողմից առաջարկ է արվել Ադրբեջանին, և մենք քննարկում ենք այն, բայց որևէ կոնկրետ բանի մասին խոսելը դեռևս վաղ է»,- ասել է նա լրագրողներին:
Օրեր առաջ Սոչիում «Վալդայ» միջազգային ակումբի նիստի շրջանակում ռուսական կողմն ադրբեջանական կողմին առաջարկել էր Ադրբեջանում հզոր ատոմակայան կառուցել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search