Artsakhpress

Հասարակական

Արցախում քրեակատարողական համակարգի բարեփոխումներ են իրականացվում

Արցախում քրեակատարողական համակարգի բարելավման ուղղությամբ կոնկրետ ծրագրեր են իրականացվում:

Արցախում քրեակատարողական համակարգի բարեփոխումներ են իրականացվում

Արցախում քրեակատարողական համակարգի բարեփոխումներ են իրականացվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Մինչև հիմա Արցախում քրեակատարողական հիմնարկը ոստիկանության կառավարման ներքո է գտնվում: Բարեփոխումներով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկը տեղափոխել Արդարադատության նախարարության կառավարում, ինչը ճիշտ է: Գործընթացն արդեն սկսվել է: Իհարկե, սա բավարար չէ, այդ ոլորտում հոգեբանական, ազատազրկվածների պայմանների, քաղաքացիական վերահսկողության հետ կապված հարցեր կան: Ես հետևողականորեն աշխատում եմ այս ուղղությամբ»,-ասաց Արտակ Բեգլարյանը
Անդրադառնալով մյուս ոլորտներում առկա խնդիրներին՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը նշեց, որ բոլոր ուղղություններով էլ անելիք կա: Նա առանձնացրեց երեխաների իրավունքների պաշտպանության առնչությամբ հարցերը, որոնք կապված են կրթության հավասար հնարավորությունների, սոցիալական ապահովության իրավունքի հետ:
«Քանի դեռ համապարփակ չենք ուսումնասիրել այս ոլորտը, չեմ կարողանալու պրոֆեսիոնալ գնահատական տալ: Այժմ աշխատում ենք համապարփակ հետազոտության վրա, որպեսզի հիմնական խնդիրները վեր հանենք, դրանց չափելիություն տանք և փորձենք բարեփոխումներ իրականացնել»,-ասաց Արտակ Բեգլարյանը:
Նա առանձնացրեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված խնդիրները: Արտակ Բեգլարյանի խոսքով, սահմանափակ կարողություններով անձանց վերաբերող մոդելը բժշկական է, որը Խորհրդային Միության տարիներից է գալիս, և այստեղ ինստիտուցիոնալ խնդիրներ կան: Կան խնդիրներ փախստականների իրավունքների հետ կապված, որոնք և՛ ներքին են, և՛ պայմանավորված են հակամարտությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը

Քրդական ուժերը հակահարված են հասցրել Թուրքիային

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Search