Artsakhpress

Հասարակական

Ֆրեզնոյի բժշկական առաքելության և «Chevy Chase» կազմակերպության մասնագետների կողմից հանրապետությունում իրականացվում են վիրահատություններ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի բժշկական առաքելության և «Chevy Chase» կազմակերպության մասնագետների կողմից, ԱՀ տարբեր բժշկական հաստատություններում իրականացվում են հանրապետության բնակչության անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:

Ֆրեզնոյի բժշկական առաքելության և «Chevy Chase» կազմակերպության մասնագետների կողմից հանրապետությունում իրականացվում են վիրահատություններ

Ֆրեզնոյի    բժշկական առաքելության և «Chevy Chase» կազմակերպության մասնագետների կողմից   հանրապետությունում   իրականացվում  են   վիրահատություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ֆրեզնոյից  Արցախ  ժամանած   բժիշկների խմբի   համակարգող,  ատամնաբույժ  Վաչե  Վասիլյանն  ասել   է, որ    արդեն   երրորդ  տարին    է,  ինչ   իրենք  այցելում  են  Արցախ:
Նրա  խոսքով՝  այս  անգամ  խմբում  ընդգրկվել  են  28  բժիշկներ  հետևյալ     մասնագիտություններով՝    սրտաբան, անոթային և ընդհանուր վիրաբույժներ,  գինեկոլոգ, թերապևտ, գաստրոէնտերոլոգ, ակնաբույժ  և ընտանեկան  բժիշկ: Բժիշկների  մեծ   մասն   աշխատանքներ  է   իրականացնում    Հանրապետական  բժշկական  և   Ստեփանակերտի  մոր   և  մանկան  առողջության  պահպանման   կենտրոններում, իսկ   մի  մասն  էլ  Մարտակերտի  շրջանային   հիվանդանոցում    և     «Դենտեքս    Դենտալ»   ատամնաբուժարանում:
«Մենք   այստեղ  ենք, որպեսզի    տեղի  մասնագետների   հետ  իրականացնենք     փորձի  փոխանակում, ինչպես  նաև    նրանց   ծանոթացնենք   առողջապահության  ոլորտի  վերջին  նորություններին: Մեր    բժիշկները   նաև  իրականացնում  են  բացառիկ  վիրահատություններ, որի  ընթացքում   ուսուցանում  են    թե  ինչպես կարելի  է    կարճ  ժամանակում    այն  իրականացնել:  Օրվա  ընթցքում  կատարում   ենք   15-20    վիրահատություն    և  հետազոտում  են   25-30   քաղաքացու:  Այն   հիվանդները, ովքեր    դեղորայքի  կարիք  են ունենում  մենք   անվճար   տրամադրում  ենք»,-  մասնավորապես ա սել է  Վ.  Վասիլյանը:
Նա տեղեկացրել   է  նաև, որ   Ֆրեզնոյի Հայ  օգնության   միության  մայր   մասնաճյուղի  աջակցությամբ դեղորայք և  մի  շարք  բուժսարքավորումներ        նվիրաբրեցինք      հանրապետական    բժշկական  կենտրոնին, Ստեփանակերտի   ծննդատանը:    Քաշաթաղի շրջանի    Կովսականի  տեղամասային   հիվանդանոցն  էլ    հագեցվել է    ատամնաբուժական   սարքավորումներով:
Վիրաբույժ    Վան  Պողոսյանի  խոսքով՝     ինքը  տեղի  մասնագետների  հետ    իրականացնում    է   բացառիկ   վիրահատություններ, որոնք   մինչև  հիմա    չի   կատարվել   ԱՀ-ում:
«Տեղի  մասնագետները  բավականին   բանիմաց  են    ու  գրագետ: Ամեն  տարի    էլ ավելի  է  բարելավվում  նրանց    հմտությունները»,-  ասել  է   վիրաբույժը:
«Chevy   Chase»  կազմակերպության ակնաբույժ   Մերելի   Համփարյանն  էլ   մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ    քաղաքացիների  մեծ  մասի  մոտ    տարածված  էր աչքի   կատարակտա  և  գլաուկոմա  հիվանդությունները:
«Մեր  այցի  ընթացքում   մենք իրականացրել  ենք   շուրջ   30  հիվանդի   հետազոտություն. սպասում են    50     քաղաքացի:    Մենք  բերել ենք  անհրաժեշտ  սարքավորումներ, որպեսզի   նոր  մեթոդներով իրականացնենք  նաև  վիրահատություններ»,-ավելացրել  է   Մ. Համփարյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-: 

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search