Artsakhpress

Տնտեսական

Հայաստանը բարելավել է իր դիրքը Համաշխարհային մրցունակության զեկույցում

Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակվող «Համաշխարհային մրցունակության զեկույց 2019»-ի համաձայն՝ Հայաստանը 1.4 միավորով բարելավել է իր մրցունակության համաթիվը, ինչի արդյունքում մեկ հորիզոնականով առաջ է անցել նախորդ տարվա դասակարգման համեմատ:

Հայաստանը բարելավել է իր դիրքը Համաշխարհային մրցունակության զեկույցում

Հայաստանը բարելավել է իր դիրքը Համաշխարհային մրցունակության զեկույցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարելավման արդյունքում Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը:
Լավագույն ցուցանիշը Հայաստանը գրանցել է Աշխատուժի շուկա հենասյունով՝ 141 երկրների թվում զբաղեցնելով 32-րդ տեղը: Միևնույն ժամանակ հենասյուների թվում ամենամեծ առաջընթացը գրանցվել է Մակրոտնտեսական միջավայրի համար, որտեղ Հայաստանի դիրքերը նախորդ զեկույցի համեմատ բարելավվել են 25 կետով՝ զբաղեցնելով 64-րդ տեղը:
Էականորեն բարելավվել է նաև Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացվածությունը, որի հենասյունով Հայաստանը դիրքերը բարելավել է 18 հորիզոնականով՝ զբաղեցնելով 69-րդ տեղը:
Զեկույցի համաձայն՝ նահանջ է արձանագրվել Ապրանքների շուկայի արդյունավետություն հենասյան ցուցանիշներում, ինչով Հայաստանի դիրքը հետընթաց է արձանագրել 5 կետով:
Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում Ադրբեջանն առաջընթաց է արձանագրել 11 կետով, Ղազախստանը՝ 4 կետով, Մոլդովան 2 կետով եւ Ղրղզստանը 1 կետով: Հետընթաց արձանագրած երկրներից են Վրաստանը՝ 8 կետ, Տաջիկստանը՝ 2 կետ եւ Ուկրաինան՝ 2 կետ: Ռուսաստանը պահպանել է իր դիրքը և 141 երկրների թվում զբաղեցնում է 43-րդ տեղը:
Համաշխարհային մրցունակության համաթվով Հայաստանին մոտ գտնվող երկրներն են Վիետնամը, Հնդկաստանը, Հորդանանը և Բրազիլիան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search