Artsakhpress

Հասարակական

Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հայաստանի նախագահի նստավայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերին:

Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հայաստանի նախագահի նստավայրում

Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հայաստանի նախագահի նստավայրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացանք սոցիալական ցանցերում ՀՀ նախագահի պաշտոնական էջերից: «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»,-նշվում է «Ինստագրամ»-ի էջում:
Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը:
Քիմ Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Քույրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ:
Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search