Artsakhpress

Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա «Լա Սկալա»-ում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա համաշխարհային օպերային կենտրոններից մեկում՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում (Teatro alla Scala)՝ ղեկավարելով «Լա Սկալա»-ի կամերային նվագախումբը։

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա «Լա Սկալա»-ում

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա «Լա Սկալա»-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, նվագախմբի Համերգային ծրագրում ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների՝ Էդվարդ Գրիգի, Մաքս Բրուխի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վախթանգ Կախիձեի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Սիմոնիդե Բրոկոնին և դաշնակահար-կոմպոզիտոր Վախթանգ Կախիձեն։
Նշենք, որ դասական երաժշտության լավագույն բեմերից մեկը՝ «Լա Սկալա»-ն, հիմնվել է 1778 թվականին։ Տարբեր ժամանակներում թատրոնի գլխավոր դիրիժորներ են եղել Արտուրո Տոսկանինին, Կլադիո Աբադոն, Ռիկարդո Մուտին և աշխարհահռչակ այլ դիրիժորներ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը

Քրդական ուժերը հակահարված են հասցրել Թուրքիային

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Search