Artsakhpress

Հասարակական

Հոկտեմբերի 10-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հոկտեմբերի 10-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հոկտեմբերի 10-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 10:00-ին Արցախում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի բժշկական առաքելության և Chevy Chase կազմակերպության մասնագետների կողմից կմեկնարկի «Բաց դռների օր» ծրագիրը, որի ընթացքում կիրականացվեն հանրապետության բնակչության անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատական միջամտություններ, «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում՝ սրտաբանի, անոթային և ընդհանուր վիրաբույժների, թերապևտի, գաստրոէնտերոլոգի, ակնաբույժի և ընտանեկան բժշկի կողմից, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում՝ գինեկոլոգ-վիրաբույժի կողմից, «Ռ. Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում»-ում՝ դիմածնոտային վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»-ում՝ ֆիզիոթերապևտի, աուտիստիկ և թերաճ երեխաների մասնագետի կողմից:
Ժամը 12:00-ին Գրիգոր Նարեկացի համալսարանում «Հակածխախոտային պայքարի հասարակական և իրավական նշանակությունը» թեմայով քննարկում կկազմակերպվի:
Ժամը 14:40-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Ստեփանակերտում կկազմակերպվի «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանս՝ «Սննդամթերքի անվտանգություն և ագրովերամշակում» թեմայի վերաբերյալ:  
Ժամը 21:00-ին «Եվրոպա» հյուրանոցում կկազմակերպվի գինու համտես: Մուտքն ազատ է:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search