Artsakhpress

Սպորտ

Ռոմայի գլխավոր մարզիչը որակազրկվել է 2 խաղով

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մրցավարին վիրավորելու համար որակազրկվել է Ա Սերիայի 2 խաղով:

Ռոմայի գլխավոր մարզիչը որակազրկվել է 2 խաղով

Ռոմայի գլխավոր մարզիչը որակազրկվել է 2 խաղով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հաղորդում է Football Italia-ն:
Միջադեպը տեղի է ունեցել 7-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ խաղի վերջնամասում (1-1): Ավելացված ժամանակում «Ռոմայի» հարձակվող Նիկոլա Կալինիչը հյուրերի տուգանային հրապարակում, սակայն մրցավարը 11-մետրանոց չնշանակեց:
Ֆոնսեկան խաղավարտին նետվել էր խաղադաշտ ու սկսել վիճել մրցավարի հետ: Մրցավարը «գայլերի» գլխավոր մարզչին նախ դեղին, ապա կարմիր քարտ էր ցույց տվել:
Լիգան հետաքննել է այդ միջադեպն ու որոշել 2 խաղով որակազրկել Ֆոնսեկային: Պորտուգալացի մարզիչը բաց կթողնի հոկտեմբերի 20-ի՝ «Սամպդորիայի» և հոկտեմբերի 27-ի՝ «Միլանի» հետ խաղերը:
Բացի դրանից, «Ռոման» տուգանվել է 15 հազար եվրոյով թիմի ֆիթներ-անձնակազմի անդամի պահվածքի պատճառով, որն իրավունք չուներ լինելու պահեստայինների նստարանին: Եզրափակիչ սուլիչից հետո նա վազել էր խաղադաշտ ու սարկազմով ծափահարել մրցավարին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search