Artsakhpress

Մշակույթ

Հայաստանի ներկայացրած «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում

Ամերիկյան կինոակադեմիան ընդունել է Հայաստանի հայտը և «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում ընդգրկվել է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը։

Հայաստանի ներկայացրած «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում

Հայաստանի ներկայացրած «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կինոակադեմիան ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխության  «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում ընդգրկված ֆիլմերի երկար ցուցակը։

Ցուցակում ընդգրկված է 93 երկրի կողմից ներկայացված հայտեր, այդ թվում նա Հայաստանի կողմից ներկայացված ֆիլմը։  «Օսկար» մրցանակի համար առաջին անգամ  պայքարելու են նաև Գանայի, Նիգերիայի  և Ուզբեկստանի կինեմատոգրաֆիստները, փոխանցում է Panorama.am-ը:

10 ֆիլմից կազմված «Օսկարի» հավակնորդների կարճ ցուցակը  կհրապարակվի դեկտեմբերի 16-ին։ «Օսկար-2020»-ի թեկնածուները հայտնի կդառնան հունվարի 13-ին։ «Օսկար»  մրցանակաբշխությունը կկայանա  2020 թվականի փետրվարի 9-ին։

Ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանի 1 ժամ 40 րոպե տևողությամբ «Էրկեն Կիշեր» պատմական դրամա-ֆիլմաշարը ստեղծվել է 3 տարվա ընթացքում իրականացված նկարահանումների և հսկայածավալ աշխատանքի արդյունքում: Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին է ներկայացնում երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ: Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում:

Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ պատմությունները կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին: Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից, ապա անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների միջով՝ հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը:

Գլխավոր դերերում  հանդես են եկել՝  Շանթ Հովհաննիսյան, Սամվել Գրիգորյան, Լուիզա Ներսեսյան, Բաբկեն Չոբանյան, Նարինե Գրիգորյան, Մարիա Սեյրանյան, Մինաս Ասրյան, Վաչե Երիցյան։
Պրոդյուսերներ են Կարինե Սիմոնյանը, Էդգար Բաղդասարյանը։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -70-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը

Քրդական ուժերը հակահարված են հասցրել Թուրքիային

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Search