Artsakhpress

Հասարակական

Հոկտեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հոկտեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հոկտեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 10:00-ին Արցախում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի բժշկական առաքելության և Chevy Chase կազմակերպության մասնագետների կողմից կմեկնարկի «Բաց դռների օր» ծրագիրը, որի ընթացքում կիրականացվեն հանրապետության բնակչության անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատական միջամտություններ, «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում՝ սրտաբանի, անոթային և ընդհանուր վիրաբույժների, թերապևտի, գաստրոէնտերոլոգի, ակնաբույժի և ընտանեկան բժշկի կողմից, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում՝ գինեկոլոգ-վիրաբույժի կողմից, «Ռ. Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում»-ում՝ դիմածնոտային վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»-ում՝ ֆիզիոթերապևտի, աուտիստիկ և թերաճ երեխաների մասնագետի կողմից:
Ժամը 15:00-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում «Ոսկե աշուն» խորագրով միջոցառում կկազմակերպվի Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից:
Ժամը 19:00-ին «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի ուսանողների աշխատանքները: Մուտքն ազատ է:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search