Հոկտեմբերի 4-ին ժամը 09:10-ի սահմաններում մայրաքաղաքի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը:
Ստեփանակերտում աշակերտը դասի ժամանակ ազդանշանային հրթիռ է արձակել (լուսանկար)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանության կայքը։
Նշանակվել է փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզելու ուղությամբ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից իրականացվում են ստուգումներ։