Artsakhpress

Հասարակական

Ավստրալիայում գտել են 96 մլն տարեկան հսկա թռչող սողունի կմախք

Ավստրալիայում հայտնաբերել են հսկա թռչող սողունի կմախք, որն ապրել է մոտ 96 մլն տարի առաջç

Ավստրալիայում գտել են 96 մլն տարեկան հսկա թռչող սողունի կմախք

Ավստրալիայում գտել են 96 մլն տարեկան հսկա թռչող սողունի կմախք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է News.am-ն՝ հղում կատարելով The Independent-ին։ Գտածոն հայտնաբերվել է հողի շերտի տակ, ոչխարաբուծական սովորական ֆերմայում։
Հնէաբանները կարծում են, որ կմախքը պատկանում է պտերոզավրին (ամենավաղ ողնաշարավորին), որն ունեցել է հզոր թռչող ապարատ։ Պտերոզավր հունարեն նշանակում է «թեւավոր մողես»։ Հետազոտողները պտերոզավրն անվանել են «Ֆերոդրակո», որը լատիներենից թարգմանվում է «երկաթե վիշապ»։
Այս ահարկու էակի թեւերի բացվածքը 4 մետր էր, փոփոլավոր գլուխը 60 սանտիմետր երկարություն է ունեցել, սուր ատամներով ծնոտներ։ «Դա իսկական օդային գիշատիչ էր։ Այս պտերոզավրն ունի մեծ կատար ծնոտի վերին հատվածում, ինչպես նաեւ կատար ստորին ծնոտին»,- ասել է Սուինբեռնի տեխնոլոգիական համալսարանի ասպիրանտ Ադել Փենթլանդը։
Ըստ նրա՝ թեւավոր սողունն ապրել է Վինթոնի շրջանում 96 մլն տարի առաջ, «գետերով լի փշատերեւ անտառում», նրա հետ միասին այդտեղ ապրում էին երկարավիզ զաուրոպադ դինոզավրեր, մսակեր տերոպոդներ, օռնիտոպոդներ եւ անկիլոզավրեր։
Ավստրալիայում որոնումների պատմության ընթացքում գտնվել է 15 քարացած պտերոզավր։  Ֆերոդրակոյի կմախքը ցուցադրվել է դինոզավրերի դարաշրջանի ավստրալական թանգարանում։ Թանգարանի համահիմնադիր Դեւիդ Էլիոթն ասել է, որ գտածոն ամենահետաքրքիրներից մեկն է թանգարանի համար։ «Վինթոնի շրջանում է հայտնաբերվել քարացած դինոզավրերի մեծ մասն Ավստրալիայում, ուստի պտերոզավրի կմախքը հսկայական բոնուս է գիտության, կրթության եւ տարածաշրջանային զբոսաշրջության համար»,- ասել է նա։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search