Artsakhpress

Սպորտ

Եվրասիական լիգա. Ուրարտուն պարտվեց 2-րդ տուրում

Երևանում ընթացող բասկետբոլի Եվրասիական լիգայի 2019/20 կանոնավոր առաջնության 2-րդ տուրում «Ուրարտու Վբեթը» պարտվել է ղազախական «Բարսի Ատիրաուին»:

Եվրասիական լիգա. Ուրարտուն պարտվեց 2-րդ տուրում

Եվրասիական լիգա. Ուրարտուն պարտվեց 2-րդ տուրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպումը կայացել է նախկին «Միկա» մարզադահլիճում և ավարտվել է 83:85 հաշվով, փոխանցում է armsport-ը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դոնտե ՄքԳիլը («Բարսի»), որը վաստակել է 39 միավոր:
Երևանյան թիմի կազմում ամենաարդյունավետը Պարկ Էդիսոնն է եղել՝ վաստակած 20 միավորով:
Հիշեցնենք, որ առաջին տուրում նախկին «Միկա» մարզադահլիճում կայացած խաղում երևանյան թիմը 99։78 հաշվով վստահ առավելության էր հասել ռուսական «Արսենալ Տուլա» թիմի նկատմամբ։
Այս մրցաշարին մասնակցող հայկական մյուս թիմը՝ «Արագածը», 2-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ հոկտեմբերի 5-ին՝ մրցելով «Արսենալի» հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -68-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search