Artsakhpress

Սպորտ

China Open. Խաչանովը դուրս է եկել կիսաեզրափակիչ․ այլ արդյունքներ

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվում է ATP 500 շարքի մրցաշարը։

China Open. Խաչանովը դուրս է եկել կիսաեզրափակիչ․ այլ արդյունքներ

China Open. Խաչանովը դուրս է եկել կիսաեզրափակիչ․ այլ արդյունքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտնի են դարձել կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։ 
Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակչում 3-6, 6-3, 6-1 հաշվով առավելության է հասել իտալացի Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ։ Եզրափակչի ուղեգրի համար Կարենը կմրցի մրցաշարի առաջին համար Դոմինիկ Տիմի հետ, ով երկու սեթում հաղթել է Էնդի Մարեյին՝ 6-2, 7-6(3)։ 
Ցանցի ստորին հատվածում մնացել են Ստեֆանոս Ցիցիպասն ու Ալեքսանդր Զվերևը։ Հույն թենիսիստը քառորդ եզրափակչում երկու սեթում հաղթել է Ջոն Իզներին 7-6(3), 6-3 հաշվով։ Զվերևը նույնպես երկու սեթում է հաղթել Սեմ Քուերիին։ Գրանցվել է 7-6(3), 6-2 հաշիվը։ 
Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հոկտեմբերի 5-ին։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -66-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Ադրբեջանցի հայտնի կոմպոզիտորի թոռը Կիևում կացնահարվել է

Search