Artsakhpress

Հարցազրույց

Արցախյան հողն ինձ համար հոգեհարազատ է. Քաշաթաղի շրջանի նորանշանակ հոգևոր առաջնորդը պատմել է անելիքների մասին

2019 թ․ սեպտեմբերի 1-ից Քաշաթաղի շրջանի հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը։ Վերջինս անդրանիկ սուրբ պատարագը Բերձորի սբ․ Համբարձման եկեղեցում մատուցել է Խաչվերացի տոնին։

Արցախյան հողն ինձ համար հոգեհարազատ է. Քաշաթաղի շրջանի նորանշանակ հոգևոր առաջնորդը պատմել է անելիքների մասին

Արցախյան հողն ինձ համար հոգեհարազատ է. Քաշաթաղի շրջանի նորանշանակ հոգևոր առաջնորդը պատմել է անելիքների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի հարցազրույցը  Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի հետ  ներկայացնում ենք ստորև.
— Տե՛ր հայր, մի փոքր խոսե՛ք Ձեր ծննդավայրից, անցած ուղուց։
— Ծնվել եմ 1986 թ․ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ 1993-2003 թթ․ սովորել և ավարտել եմ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան միջնակարգ դպրոցը։ Այնուհետև 2004 թ․ ընդունվել եմ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց և ավարտել 2009 թ․-ին։ 2009-2011 թթ․ սովորել եմ Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ ստանալով աստվածաբանության մագիստրոսի գիտական աստիճան։ 2011-2012 թթ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ և օրհնությամբ ծառայությունս եմ բերել Մայր Աթոռի հրատարակչական բաժնում, այնուհետև ծառայություն եմ անցել տարբեր զորամասերում և համատեղության կարգով՝ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում՝ որպես գնդերեց։ 2018 թ. փետրվարի 15-ից մինչև 2019 թ. հուլիսի 7-ը ծառայությունս եմ շարունակել Մայր Աթոռի ֆինանսական բաժնում: 2019 թ. հուլիսի 7-ին ստացել եմ քահանայության աստիճան՝ ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի: 2019 թ. սեպտեմբերի 1-ին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նշանակվել եմ Արցախի թեմում և թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի տնօրինությամբ նշանակվել եմ Քաշաթաղի շրջանի հոգևոր հովիվ: 2016 թ. դեկտեմբերի 17-ին ամուսնացել եմ, ունեմ մեկ դուստր։
— Ինչո՞ւ ընտրեցիք հենց հոգևորականի ճանապարհը։
— Պապիկս նույնպես հոգևորական էր։ Մեր ընտանիքում հաճախ էին հոգևորականներ հավաքվում, և, բնականաբար, ես չէի կարող անմասն մնալ նրանց շփումներից։ Գուցե նաև դա էր պատճառը, որ սիրով ընտրեցի հոգևորականի ուղին։ Սակայն այդ տարիներին գիտակցումն այդքան էլ մեծ չէր՝ կապված այն պատասխանատվության հետ, որը հետո պետք է ինձ ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցեր։ Դեռ ինը տարեկանից ծառայել եմ եկեղեցում՝ նախ՝ Աշտարակի սբ․ Մարիանե, Կարբիի սբ․ Աստվածածին եկեղեցիներում, ապա նաև Սաղմոսավանքում։ Հետագայում հասունացան ձգտումը դեպի եկեղեցական կյանքը, սերն առ եկեղեցի, հոգևորական լինելու հարցում պատասխանատվության զգացումը։ Այդ ցանկությունը կյանքի ընթացքում եկավ, չեմ կարող ասել, թե մանուկ հասակից էի ուզում։ Դա հասունանալուց հետո ես ընտրում, քանի որ մեծ պատասխանատվություն է՝ ամբողջ կյանքդ նվիրես սուրբ ծառայության․ ամեն մեկին չէ, որ տրված է։
— Ձեր խոսքի մեջ ասացիք, որ ծառայել եք Արցախում, իսկ երբևէ առիթ ունեցե՞լ եք Քաշաթաղում լինելու։ Ի՞նչպիսին են Ձեր տպավորությունները, կպատմե՞ք այդ մասին։
— Հետաքրքիր է, որ Արցախի բոլոր շրջաններում եղել եմ՝ բացի Քաշաթաղից։ Հաճախ եմ անցել Բերձորով, սակայն առիթ չեմ ունեցել շրջելու և ծանոթանալու։ Այս օրերի ընթացքում հասցրել եմ շատ բան տեսնել։ Իրականում դեռ առաջին տպավորություններս փորձեցի ստանալ համացանցից։ Այնտեղ շատ բաներ տեսա, որոնք նույնիսկ հաճելիորեն զարմացրին։ Գիտեի, որ Քաշաթաղը պատմականորեն հիմնականում Սյունյաց աշխարհի մեջ է եղել, և որ Սյունյաց աշխարհը հարուստ է եղել եկեղեցիներով, վանքերով, սրբատեղիներով։ Սակայն հպարտության և միևնույն ժամանակ պատասխանատվության զգացում ապրեցի, երբ ինձ սկսեցին աստիճանաբար մեկիկ-մեկիկ պատմել և ցույց տալ, թե շրջանի ո՛ր անկյունում ի՛նչ եկեղեցիներ կան։ Չէ՞ որ դրանք արդեն իմ հոգևոր կոչման և ծառայության վայրում են, և դրանց պահպանման համար հետայսու պատասխանատու եմ նաև ես։
— Քաշաթաղցիները մեծ ոգևորությամբ ընդունեցին Ձեր գալը։ Ի՞նչ կասեք սրա մասին, ըստ Ձեզ՝ ո՞րն է նրանց ոգևորության պատճառը։
— Ես հետևել եմ համացանցում գրված բոլոր արձագանքներին։ Իրոք ոգևորող էին։ Այնտեղ քաշաթաղցիներից մեկը գրել էր․ «Վերջապես Բերձորի եկեղեցում կլսվի աղոթք, և քաշաթաղցին կարող է հաղորդություն ստանալ»։ Այս տողերն ընթերցելիս մարմնովս սարսուռ անցավ։ Լինելով առաջին քրիստոնյա պետությունը՝ նման արձագանքն ինչ-որ տեղ տխուր է՝ հաշվի առնելով տարիների բացը, սակայն մյուս կողմից՝ նաև ուրախալի, քանի որ ակնհայտ է, թե մարդիկ ինչ մեծ փափագով էին սպասում հոգևորականի, քանզի այստեղ կան հոգևոր խոսքի կարոտն ու կարիքի գիտակցումը։
— Շուրջ 6 տարի մեր շրջանը չի ունեցել հոգևոր առաջնորդ, ի՞նչպես եք պատկերացնում կամ ի՞նչ ծրագրեր կան այդ բացը լրացնելու համար։
— Դեռ ուսանողական տարիներից ունեցել եմ բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է իրականացնեի իմ ծառայության վայրերում։ Սակայն մինչև ծառայությանդ տվյալ վայրի խնդիրները չուսումնասիրես, չես կարող հստակ նշել, թե որոնք են առաջնային։ Դրա համար չէի ուզենա այժմ բարձրաձայնել, քանի որ ծրագրերս կարող են հետագայում փոփոխության ենթարկվել։ Այնուամենայնիվ, ասեմ, որ կլինեն աշխատանքներ դպրոցում դասավանդող հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հետ, ինչպես նաև կան երիտասարդների հետ իրականացվելիք ծրագրեր։
— Ի՞նչ եք կարծում՝ ավելի պարտավորեցնող չէ՞ ազատագրված և վերաբնակեցված տարածքում ծառայելը։
— Հոգևորականի համար յուրաքանչյուր վայրում ծառայելը պարտավորեցնող է, սակայն արցախյան հողն ինձ համար հոգեհարազատ է, որովհետև այստեղ ապրել եմ, պայքարել եմ, ունեցել եմ և՛ տխուր, և՛ ուրախ պահեր, տեսել եմ շատ ֆիզիկական, բայց ոչ երբեք հոգևոր դժվարություններ, իսկ դրանք իմ կյանքի անջնջելի մասն են։
— Ի՞նչպես անցավ Քաշաթաղում Ձեր մատուցած առաջին պատարագը։
— Դա Խաչվերացի տոնին էր, այսինքն՝ խաչի վեր բարձրացման տոնն էր՝ հինգ տաղավար տոներից վերջինը։ Պատարագի ժամանակ իմ ամբողջ ուշադրությունը խորհրդի կատարման վրա էր։ Չեմ նկատել, թե քանի հոգի էր մասնակցում պատարագին, սակայն ուրախությամբ կարող եմ նշել, որ վերջապես իմ ծառայության վայրում մատուցեցի այդքան սպասված սուրբ պատարագը։
— Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ընտրելու Ձեր ծառայության վայրը, ապա որտե՞ղ կընտրեիք։
— Կաթողիկոսը երկու անգամ տվեց այդ հնարավորությունը, բայց ես այդ հարցի տնօրինումը թողեցի Աստծո օրհնությանը և Վեհափառ Հայրապետի տնօրինությանը և չեմ ափսոսում դրա համար։
— Ի՞նչը կկամենայիք, որ փոխվեր մեր հասարակության մեջ։
— Գիտակցություն և ձգտում դեպի եկեղեցի, դեպի սրբություն։ Կցանկանայի այս պահին, որ լիներ ընկալումը հոգևոր արժեքների և ազգային սրբությունների կարևորության։ Երբեմն տեսնում ենք, թե ինչպես են մոտենում եկեղեցուն, ինչպես են փչացնում մեր սրբությունները։ Գնում ես հին եկեղեցիներ և տեսնում պատերին փորագրություններ, իսկ շրջակայք՝ վերածված աղբանոցի։ Ցավալի է շատ…
— Ո՞րն է Ձեր ուղերձը քաշաթաղցիներին։
— Հավատով ապրեն, հույսով կառուցեն, սիրով վայելեն։ Սեր և միայն անսահման սեր։
Հարցազրույցը՝ ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Մանյակ Հակոբյանի
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search