Artsakhpress

Քաղաքական

Սահմանային ակտիվությունը՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման արդյունք. Արշավիր Ղարամյան

Արցախում տեղի ունեցած ռազմավարական զորավարժությունների և տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ «Արցախպրես»-ը զրուցեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հետ:

Սահմանային ակտիվությունը՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման արդյունք. Արշավիր Ղարամյան

Սահմանային ակտիվությունը՝  Ադրբեջանի կոշտ դիրքորոշման արդյունք. Արշավիր Ղարամյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ստորև.

-Պարոն Ղարամյան, թերևս սկսենք Արցախում կայացած ու այսօր ավարտվող զորավարժություններից: Ինչպես ե՞ք գնահատում դրա ընթացքը, արդյո՞ք արդյունքները գոհացնող են:

- Այս զորավարժությունը հնարավորություն էր ամբողջական պատկերացում կազմելու հնարավոր պատերազմի դեպքում պետական կառավարման համակարգի գործողությունների վերաբերյալ՝ քայլ առ քայլ: Պահեստազորի իրազեկումից՝ կրակային փուլ, հասարակության արձագանքից՝ զորքերի տեղաշարժ:

Զորավարժություններն ավարտվեցին, կան նախնական գնահատականներ, սակայն առջևում է այդ գործընթացը դետալ առ դետալ վերլուծելու, թերությունները շտկելու և առաջ շարժվելու համար: Պետական համակարգը, հասարակական հատվածը որպես մեկ ամբողջություն պետք է ներդաշնակ, համախմբված արձագանքեն Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որովհետև ցանկացած օղակի անգործություն, անարդյունավետություն ազդելու է մեր ընդհանուր անվտանգային միջավայրի վրա:

Այն որ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը պատվով են կատարում, դա կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, սակայն լայնամասշտաբ գործողությունների դեպքում պետական ողջ համակարգը պետք է արագ, ճկուն արձագանքի տեղի ունեցող զարգացումներին:

-Պահեստազորն ակտի՞վ էր, ինչպե՞ս եք գնահատում պահեստազորի հավաքները, ի՞նչ անելիքներ ունենք այս ուղղությամբ:

- Արցախի պահեստազորը՝ սպաները, ենթասպաները, շարքայինները ընդհանուր առմամբ բավականին արագ են արձագանքում պահեստազորի հավաքներին, ունենք մարտունակ պահեստազոր, որը անհրաժեշտ պահին համալրելով զինված ուժերի շարքերը ունակ է խնդիր կատարելու:

Սա իհարկե չի նշանակում, որ այս ուղղությամբ անելիքներ չունենք, ավելին՝ դեռ պետք է շատ աշխատենք ոչ միայն պահեստազորը մշտական «մարզավիճակում» պահելու համար, այլ մեր ունեցած մարդկային ռեսուրսը ճիշտ տեղում, արդարացի բաշխելու և մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար:

- Զորավարժությունների կարևոր փուլերից է՝ զորքերի տեղաշարժերը, դիրքավորումը, տարբեր բնագծեր դուրս հանելը, պահպանությունից պաշտպանության անցնելը, սակայն որպես կանոն զորավարժությունների վերջնական արդյունքների վրա մեծ ազդեցություն ունի կրակային փուլը: Դուք ևս ներկա էիք այդ փուլին, ինչպե՞ս կգնահատեք:

- Զորավարժությունների բոլոր փուլերը հավասարապես կարևոր են՝ փոխլրացնող և ցանկացած փուլի ձախողում կարող է ամբողջությամբ ձախողում արձանագրել ընդհանուր գործում:

Նախնական գնահատականներով, զորավարժությունների ընթացքն ու արդյունքները գոհացուցիչ են, բարձր մակարդակով անցկացվեց դրա կրակային փուլը, հիմնական թիրախները ժամանակին խոցվեցին, պաշտպանական, հակահարձակվողական, հարձակվողական գործողությունները, ըստ նախատեսված սցենարի, գրագետ կազմակերպվեցին:

- Պարոն գեներալ, վերջին 10 օրերին Հայաստանի և Արցախի սահմաններին իրավիճակը տարբեր օրերին ակտիվ է եղել: Արցախի ուղղությամբ դիվերսիոն գործողություն, անօդաչու սարքի՝ Արցախի տարածքի հատում և մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցում, Տավուշի հատվածում իրավիճակային փոփոխություններ եղան, ինչի արդյունքում հայկական կողմը մեկ զոհ և մեկ վիրավոր ունի: Ինչո՞վ եք պայմանավորում այս իրավիճակը:

- Այս իրավիճակը բխում է բանակցային գործընթացում առկա իրողություններից: Հատկապես վերջին շրջանում բավականին վատատեսական գնահատականներ են հնչում բանակցային գործընթացի ընթացքի վերաբերյալ: Քաղաքական գործընթացների տրամաբանությունն ուղիղ կապված են սահմանին տեղի ունեցող զարգացումների հետ:

Ադրբեջանն անընդհատ կոշտացնում է իր դիրքորոշումը, ինչը առաջ շարժվելու հնարավորություն չի տալիս, ավելին՝ նպաստում է սահմանագծում ակտիվություն մտցնելուն:

- Օրեր առաջ ԱՄՆ-ում համանախագահները հանդիպումներ ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, առաջիկայում սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան: Կա՞ն սպասելիքներ, որ իրավիճակը կարող է կայունանա, իսկ բանակցային գործընթացը տեղից շարժվել:

- Անկեղծ ասած լուրջ սպասումներ չունեմ, հատկապես որ սահմանին իրավիճակային փոփոխությունները հենց այդ հանդիպումներից հետո եղան, այսինքն՝ Ադրբեջանը սահմանին ակտիվանալով իր վերաբերմունքն է արտահայտում քաղաքական մակարդակում ընթացող գործընթացի շուրջ:

Պարզ ասած, դեռևս տեսանելի չեն այն հիմքերը, ինչը հնարավորություն կտա կողմերին կանգ առած կետից շարժվելու և ստեղծված իրավիճակում էական փոփոխություններ մտցնելու համար:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search