Artsakhpress

Ռազմական

Լայնածավալ զորավարժությունների ընթացքում ԱՆ որոշ բուժհաստատություններ անցել են ՊՆ ենթակայության տակ

«Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության որոշ բժշկական հիմնարկներ տեղափոխվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության ենթակայության տակ:

Լայնածավալ զորավարժությունների ընթացքում ԱՆ որոշ բուժհաստատություններ անցել են ՊՆ ենթակայության տակ

Լայնածավալ զորավարժությունների ընթացքում ԱՆ որոշ բուժհաստատություններ անցել են ՊՆ ենթակայության տակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
«Սեպտեմբերի 24-ից, ինչպես ամբողջ Զինված ուժերը, այնպես էլ` ռազմաբժշկական վարչության և ենթակա ծառայությունները բերվել են լրիվ մարտական պատրաստականության աստիճանի և համաձայն գործող պլանների սկսել են իրենց աշխատանքները: Աշխատանքների ընթացքում Առողջապահության նախարարության որոշ բժշկական հիմնարկներ տրամադրվել են և տեղափոխվել են Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության ենթակայության տակ: Այնտեղ էլ մեր քաղաքացիական առողջապահության ներկայացուցիչներն անցկացրել են բոլոր համապատասխան աշխատանքները լրիվ մարտական պատրաստականության բերելու, և ընդունված պլանով նախատեսված ժամում պատրաստ են եղել իրականացնել զորավարժությունով նախատեսված պայմանական սանիտարական կորուստների բժշկական ապահովումը»,- ասաց Օհանյանը:
Գնդապետ Օհանյանը նշեց, որ ծառայությունն իրականացվել է բարձր մակարդակով, և բժիշկները ցանկացած պահի պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված առաջադրանքները: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Սամվել Ավանեսյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search