Artsakhpress

Ռազմական

ՊԲ ռազմավարական զորավարժությունները շարունակվում են. նախարարը դրական է գնահատում աշխատանքները

Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ից մեկնարկած ՊԲ ռազմավարական զորավարժությունները շարունակվում են. այս պահի դրությամբ իրականացված գործողությունների ընթացքը գնահատում եմ դրական:

ՊԲ ռազմավարական զորավարժությունները շարունակվում են. նախարարը դրական է գնահատում աշխատանքները

ՊԲ    ռազմավարական  զորավարժությունները  շարունակվում  են.   նախարարը    դրական  է   գնահատում  աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  ԱՀ  պաշտպանության   նախարար   Կարեն  Աբրահամյանը:
Նրա  խոսքով՝  այն   նպատակները,  որոնք  ի  սկզբանե  դրված են  եղել  բոլոր  ստորաբաժանումների առջև,  իրականացվել  են լիարժեք:
«Իմ  գոհունակությունն  եմ  հայտնում   զորավարժության   ժամանակ  կրակային     խոցման   բոլոր  ստորաբաժանումներին,    որոնք  դիպուկ   կրակով    համապատասխան   խոցում  են  իրականացրել: Համոզված  եմ, որ  այս  ուղղությամբ  մենք  դեռ    էլի  կկատարելագործվենք:   Այս  զորավարժության  ժամանակ    կիրառել  ենք  համապատասխան  սպառազինություն   և  տեխնիկա:  Զորավարժության   շտաբի  կողմից    առաջիկայում մի  շարք  միջոցառումներ  ունենք  կատարելու,   և  ես  համոզված եմ, որ   բանակի  բոլոր  ստորաբաժանումները  և  հրամանատարական  կազմը  լիարժեք  կիրականցնեն   տվայլ  աշխատանքները»,-մասնավորապես  ասել է  Կ. Աբրահամյանը:
 
Խոսելով նախապատրաստական   զորահավաքի   մասին,   նախարարը  նշել է, որ  ԱՀ-ում  իրականացվել  է  համապետական  զորահավաք: ԱՀ զինկոմիսարիատների, տեղական ինքանակառավարման  մարմինների, կառավարության և  ԱՀ  նախագահի  կողմից    բոլոր  հրահանգները  և  առաջադրանքները հնարավորություն են  տվել, որպեսզի    զորահավաքն    անցկացվի    լիարժեք   և  կազմակերպված:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-: 
 
 
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Սամվել Ավանեսյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search