Artsakhpress

Մշակույթ

Կիմ Բակշիի աճյունափոշին կամփոփվի Շուշիում և Գառնու կիրճում

Ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, հայագետ ու հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի աճյունափոշու մի հատվածը հոկտեմբերի 3-ին կամփոփվի Գառնիի կիրճում, իսկ մյուս մասը՝ հոկտեմբերի 4-ին՝ Արցախում` Շուշիում։

Կիմ Բակշիի աճյունափոշին կամփոփվի Շուշիում և Գառնու կիրճում

Կիմ Բակշիի աճյունափոշին կամփոփվի Շուշիում և  Գառնու կիրճում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԲակշիին նվիրված հուշ–ցերեկույթի ժամանակ այս մասին ասաց միջոցառման կազմակերպիչ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանը։
«Բակշին իր կտակում գրել էր, որ իր աճյունափոշին շաղ տան Գառնիի կիրճում և Շուշիում։ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգով նման գործընթաց չի կարելի, այդ պատճառով Գառնու կիրճում, «Քարերի սիմֆոնիա»-ին կից մի աղբյուր կտեղադրվի, որտեղ նաև կամփոփվի աճյունափոշին։ Շուշիում նույնպես նման արարողություն կկայանա»,- նշեց Մանասյանը և հավելեց, որ Բակշին արդեն 30 տարի հայ ժողովրդի լավագույն բարեկամն էր։
Նրա խոսքով՝ շատերն են Հայաստանի մասին ստեղծագործություններ գրել, սակայն այդքան հավատարիմ չեն եղել:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանն ընդգծեց, որ Կիմ Բակշին մեծ ավանդ է ներդրել հայ մշակույթի պատմության մեջ և հենց նրա շնորհիվ շատերն են իմացել ոչ միայն Մատենադարանի, այլ նաև Արցախում և Հայաստանում առկա գանձերի մասին։
«Անկեղծ ասած` երբ դպրոցում նրա գրքերն էինք կարդում, ինձ թվում էր` Բակշին հայ է։ Իրականում շատերն են կարծում, որ նա հայ է, կարծում եմ` ինքն էլ հոգու խորքում իրեն հայ էր համարում»,–նշեց Ղուկասյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 2-ին գրողի այրին` Պոլինա Բոգդանովան ժամանելու է Հայաստան՝ մասնակցելու Բակշիի աճյունափոշու ամփոփման արարողություններին։
Գրողի հիշատակին կազմակերպված հուշ–ցերեկույթի ժամանակ ցուցադրվեց ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի և Կիմ Բակշիի` «Մատենադարան» ֆիլմի 6–րդ մասը։
Բակշին 30 տարի Հայաստան է այցելել, Հայաստանի մասին գրել 10 գիրք, այդ թվում` «Արցախի գանձերը» վերնագրով մի գիրք։
Կիմ Բակշին մահացել է 2019 թ․ մարտի 5-ին Մոսկվայում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Search