Artsakhpress

Տնտեսական

2019թ. երրորդ եռամսյակում պետբյուջեից 44.4 մլն դրամ վճարված եկամտային հարկի գումար է վերադարձվել Արցախի քաղաքացիներին

ԱՀ պետական բյուջեից 2019թ. երրորդ եռամսյակում 44.4 մլն դրամ վճարված եկամտային հարկի գումար է վերադարձվել Արցախի քաղաքացիներին՝ հիփոթեկային վարկի տոկոսը փոխհատուցելու նպատակով:

2019թ. երրորդ եռամսյակում պետբյուջեից 44.4 մլն դրամ վճարված եկամտային հարկի գումար է վերադարձվել Արցախի քաղաքացիներին

2019թ. երրորդ եռամսյակում  պետբյուջեից 44.4 մլն դրամ վճարված եկամտային հարկի գումար է վերադարձվել Արցախի քաղաքացիներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում առաջնային շուկայից, ինչպես նաև պետության կամ պետության ստեղծած հիմնադրամի կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Արցախի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված և փաստացի բնակարանի (անհատական բնակելի տան) ձեռքբերմանն ուղղված հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գործընթացը սկսվել է 2015 թ.-ի ապրիլի 1-ից, որի շրջանակներում ԱՀ պետական բյուջեից մինչև 2019թ. հոկտեմբերի 1-ը կատարվել է վերադարձ 398 վարձու աշխատողի 566.6 մլն դրամի չափով: 2019թ. երրորդ եռամսյակում ԱՀ պետական բյուջեից կատարվել է վերադարձ 267 վարձու աշխատողի 44.4 մլն դրամի չափով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Ադրբեջանցի հայտնի կոմպոզիտորի թոռը Կիևում կացնահարվել է

Search