Հոկտեմբերի 3-ին ռուսական «Էվերեստ» ընկերությունը, որը զբաղվում է «Ազգային մեդիա խմբի» և «ՍՏՍ մեդիայի» հեռուստաալիքների հովանավորությամբ, գովազդատուների համար կազմակերպված միջոցառման ժամանակ դերասան և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանին կներկայացնի որպես «ՍՏՍ»-ի նոր դեմք:
Միխայիլ Գալուստյանը կդառնա ռուսական «ՍՏՍ» հեռուստաալիքի նոր դեմքը
2006-ից Գալուստյանն աշխատել է «ՏՆՏ» հեռուստաալիքի նախագծերում, որոնցից են Наша Russia և Comedy Club Production-ի հաղորդումները:
Միխայիլ Գալուստյանը մասնաբաժիններ ունի երկու պրոդյուսերական ընկերություններից՝ Fresh film-ի 50 տոկոսը (մյուս 50 տոկոսը պատկանում է Արմեն Անանիկյանին) և «Գալուստյան» պրոդյուսերական կենտրոնի 95 տոկոսը (մյուս 5 տոկոսը պատկանում է Ալեքսեյ Նովացկուն):