Artsakhpress

Սփյուռք

Մահացել կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

Կյանքից հեռացել է կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, մտավորական Արտո Չաքմաքչյանը (իրական անունը՝ Հարություն):

Մահացել կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

Մահացել կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քանդակագործը ծնվել է 1933 թ., Կահիրեում (Եգիպտոս), քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկանից: 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը: 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ 1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա ՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում: 1978 թ.-ից սկսած՝ քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդում Քվեբեքի համալսարանում։ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում, հայտնում է News.am-ը:
1960- ական թթ. Արտո Չաքմաքչյանն առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը (Մոր, Կոստան Զարյանի (երկուսն էլ՝ բրոնզ), Առնո Բաբաջանյանի (երանգավորված գիպս, երեքն էլ՝ 1965, ԺԱԹ), Կոմիտասի (1969, բրոնզ, ՀԱՊ) դիմաքանդակները, «Ազատություն» (1973, հրակավ) հորինվածքը)։
Դեկորատիվ-կիրառական քանդակներից են՝ «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» (երկուսն էլ՝ 1959, ջնարակ), որոնք աչքի են ընկնում ազգային քանդակաձևերի յուրօրինակ մեկնաբանմամբ։
1970-ական թթ-ից Արտո Չաքմաքչյանի արվեստում ի հայտ են եկել վերացական ձևերով ընդհանրացված խորհրդանշական գործեր («Երկու ծավալ», «Նստած մարմին», «Ծավալ № 1», երեքն էլ՝ 1975, գիպս, «Ուղերձ», «Անառակ որդին», երկուսն էլ՝ 1990, բրոնզ) և գրաֆիկական շարքեր («Սևը և ճերմակը», 1976, և այլն)։
Նա համբավի է արժանացել «Կոմիտաս» (1983, բրոնզ, Դետրոյտ) և «Ապրիլյան հուշակոթող» (1984, բրոնզ, Տորոնտո) մոնումենտալ հուշարձաններով։
1960-ից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։ 2010 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search