Artsakhpress

Մշակույթ

Տիգրանակերտում կկազմակերպվի հայկական ձեռագործ գորգերի և կարպետների բացառիկ ցուցադրություն

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցում կկազմակերպվի հայկական ձեռագործ իրերի և կարպետների բացառիկ ցուցադրություն:

Տիգրանակերտում կկազմակերպվի հայկական ձեռագործ գորգերի և կարպետների բացառիկ ցուցադրություն

Տիգրանակերտում կկազմակերպվի հայկական ձեռագործ գորգերի և կարպետների բացառիկ ցուցադրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30  սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը և ավելացրել, որ ցուցադրությանն այցելուներին հնարավորություն կտրվի ծանոթանալու հայկական գորգերի տեսակներին ու նրանց բազմերանգ գույների խաղին:
«Ցուցադրության ընթացքում ներկաները հմուտ մասնագետների ուսուցմամբ կարող են տեղում փորձել գորգագործության իրենց կարողությունները: Հայաստանի և Արցախի լավագույն գորգագետ մասնագետների կողմից լինելու են նաև հայկական գորգագործության թեմայով ելույթներ: Մասնավորապես՝ ներկայացվելու է գորգերի ստեղծման գործընթացը՝ բրդից մինչև թելի ստացում, ներկում ևգորգի գործում: Միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգերով»,-նշել է Ա. Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ միջոցառումը կազմակերպվում է «Ղարաբաղ կարպետ» ընկերության և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ նախաձեռնությամբ:
Մեր զրուցակից ըտեղեկացրել է, որ բանակցություններ են տարվում, որպեսզի ցուցադրվեն նաև Հայաստանի տարածքում գտնվող եզակի գորգերը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search