Artsakhpress

Տնտեսական

Հայաստանի տնտեսության զարգացման և աճի նոր մոդել. Փաշինյանի հարցազրույցը "Вестник Экономики ЕАЭС"-ին

Հայաստանի կառավարությունը մտադիր է երկիրը դարձնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական և արդյունավետ կառավարմամբ ժողովրդավարական պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա, զերծ կլինի կոռուպցիայից, կունենա մարդու իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի պաշտպանության զարգացած ինստիտուցիոնալ հիմք:

Հայաստանի տնտեսության զարգացման և աճի նոր մոդել. Փաշինյանի հարցազրույցը "Вестник Экономики ЕАЭС"-ին

Հայաստանի տնտեսության զարգացման և աճի նոր մոդել. Փաշինյանի հարցազրույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30  սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին "Вестник Экономики ЕАЭС" ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության ծրագրի տնտեսական հատվածը կառուցված է կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության, հարկային համակարգում արդարության ապահովման հաշվին  եկամուտների մոբիլիզացիայի նշանակալի բարելավման, ինչպես նաև տնտեսական գործունեության սուբյեկտների համար հավասար պայմանների, մասնավոր հատվածում ազատ մրցակցության ու բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման հաշվին  ներառական  աճին նպաստող կառուցվածքային քայլերի սկզբունքների վրա:
«Այս համատեքստում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը հիմնական գործոններից մեկն է՝ դրված նպատակին հասնելու համար: Մասնավորապես, պետական ծախսերի մեջ նոր առաջնահերթությունները կհստակեցվեն մեր կողմից մշակվող Հայաստանի վերափոխման ազգային ռազմավարությամբ և դրանից բխող՝ մարդկային կապիտալի զարգացման քաղաքականությամբ: Գալիք մի քանի տարիների ընթացքում մենք մտադիր ենք նշանակալի ավելացնել կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների ծախսերը՝ զուգակցված խորը և բազմակողմ քաղաքական և ինստիտուտոցիոնալ բարեփոխումներով: Վերջինը որոշիչ նշանակություն ունի, քանի որ մարդկային կապիտալի զարգացումը և միջազգային շուկաներ դուրս գալը մեր նպատակներին հասնելու կարևոր նախադրյալներն են: Ռազմավարությունը ենթադրում է նաև տնտեսական աճի նոր մոդել՝ հիմնված ներդրումների և արտահանման վրա: Աճի բարձր տեմպերը պետք է առաջին հերթին հանգեցնեն մարդկային կապիտալի կուտակմանը, իսկ վերը հիշատակված քաղաքականությունն ու միջոցառումները կապահովեն միջոցների արդար բաշխմանը: Դրան հասնելու համար կարևոր են որակյալ ներդրումները, և կառավարությունը պարտավորվել է վերացնել Հայաստանում ներդրում անելու հնարավորություն ունեցող կամ նման հնարավորությունը դիտարկող յուրաքանչյուր ներդրողի համար շուկայական հնարավորությունների հասանելիության բոլոր խոչընդոտները»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ հետագա քայլերը ներառելու են գործառնական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կիրառել տոխնոլոգիաները և ինովացիաները արտադրողականության աճի համար՝ արդյունաբերության մոդեռնիզացիայի հաշվին: «Եվ վերջապես կառավարության ծրագիրը ներառում է միջոցառումներ, որոնք կնպաստեն ՓՄՁ-ների զարգացմանը՝ տեղական ինովացիաներին աջակցելու միջոցով: Ծրագիրը ներառում է նաև գործողություններ, որոնք ուղղված են շուկայի մրցունակության բարձրացմանը: Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք, բայց որոշ արդյունքներ արդեն ակնհայտ են: Տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին կիսամյակում կազմում է 6.5 տոկոս, ինչը խոստանում է կայուն աճ 2019 թվականի համար: Չնայած հայտնի քաղաքական գործընթացներին՝ 2018 թվականին Հայաստանը միջին և միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների մեջ դարձավ արտադրական արդյունաբերության մեջ հավելյալ արժեք արտադրող երկրորդ երկիրը և գրանցեց 10 տոկոս աճ: Այս տարվա առաջին կիսամյակում հարկային հոսքերը նույնպես ավելացել են ավելի քան 25 տոկոսով, ինչը վկայում է կառավարության նկատմամբ վստահության մասին»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նա շեշտել է, որ Հայաստանի վերափոխման մշակվող ռազմավարությունը սկիզբ կդնի հանրային դիսկուրսի, որն ուղղված կլինի  2050 թվականի Հայաստանի մասին պատկերացման շուրջ կոնսենսուսի հասնելուն:
«Հասարակական և պրոֆեսիոնալ լայն քննարկումների հիման վրա կդրվեն ռազմավարկան առաջադրանքներ և դրանց լուծման 10-ամյա ժամկետ: «Մենք պլանավորում ենք օգտագործել հստակ ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական գործիքները՝ այդ ռազմավարությունն արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search