Artsakhpress

Քաղաքական

Բաքվի կեղծ հումանիզմը և «երկուսը երկուսի դիմաց» բանաձևի իրական նպատակը

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովն օրերս հանդես եկավ հայտարարությամբ՝ առաջարկելով փոխարինել «Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ»:

Բաքվի կեղծ հումանիզմը և «երկուսը երկուսի դիմաց» բանաձևի իրական նպատակը

Բաքվի կեղծ հումանիզմը և «երկուսը երկուսի դիմաց» բանաձևի իրական նպատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտեն առաջարկի մասին դիմումը սեպտեմբերի 11-ին ուղարկել է նաև միջազգային կառույցներ:
Առաջին հայացքից կառուցողական թվացող այդ նախաձեռնությունն, իրականում, ոչ թե մարդասիրական նպատակներ է հետապնդում, այլ հստակ խնդիր ունի հասնել Արցախում դատապարված Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի վերադարձին, ովքեր, ամենայն հավանականությամբ, Ռ. Սաֆարովի օրինակով կհերոսացվեն ադրբեջանական իշխանությունների կողմից: 2014 թվականին Արցախում մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ սպանությունների համար  ազատազրկման դատապարտված Գուլիևի և Ասկերովի ազատ արձակումն Ադրբեջանի համար, կարծես թե, դարձել է սկզբունքային խնդիր, որի լուծումը ներքին լսարանին կներկայացվի որպես «ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ» և Ալիևի՝ «բանակցային փառահեռ հմտությունների արդյունք»: Բաքվի համար այդ հանցագործներին վերադարձնելու կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ շրջանառվող «բոլորը բոլորի դիմաց» բանաձևից անցում կատարելով «երկուսը երկուսի դիմաց» բանաձևին, Ադրբեջանը պահանջում է հենց Գուլիևին և Ասկերովին՝ անտեսելով Հայաստանում գտնվող Ադրբեջանի մյուս քաղաքացիների հարցը:
Բաքվի կողմից առաջ քաշվող «բոլորը բոլորի դիմաց» կամ «երկուսը երկուսի դիմաց» սկզբունքով փոխանակում իրականացնելու առաջարկները մանիպուլյատիվ են, քանի որ դրանց պարագայում, գործնականում, հավասարության նշան է դրվում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և Արցախում գտնվող Ադրբեջանցի դիվերսանտների կարգավիճակի միջև։ Այդ կարգավիճակների տարբերությունն ունի էական կարևորություն, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի համատեքստում:
Հայկական կողմն, անշուշտ, հետաքրքրված է իր քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու խնդրով և այս ուղղությամբ համապատասխան մարմինները հետևողական աշխատանքներ են տանում: Դրանց արդյունքում, օրինակ, այս տարվա հունիսին Հայաստան է վերադարձվել ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը (2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում հայտնվել էր Ադրբեջանի տարածքում), ինչը կարևոր արդյունք է:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Գուլիևի և Ասկերովի փոխանակման կամ ազատ արձակման հարցում Ադրբեջանը դիմում է Հայաստանին և ոչ թե Արցախին՝ չցանկանալով որևէ կերպ ճանաչել նրա սուբյեկտայնությունը: Սակայն, պաշտոնական Երևանի դիրքորոշումը հստակ է՝ Շուշիի բերդում իրենց պատիժը կրող Գուլիևի և Ասկերովի հետ կապված հարցերը գտնվում են Արցախի իշխանությունների իրավասության տիրույթում: Այս ամենն իր խոսքում սեպտեմբերի 20-ին հստակ արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով նաև ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է. «Ադրբեջանի այդ քաղաքացիների հարցով որոշումը կայացվելու է Ստեփանակերտում: Դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»:
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից «գերիների փոխանակման» թեմայի հերթական ակտիվացումը տեղի է ունենում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այս ամիս տեղի ունեցած բանտարկյալների փոխանակման ֆոնին և սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սպասվող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ: Թերևս, կարելի է ենթադրել, որ այս կերպ Բաքուն նպատակ ունի միջազգային հանրության մոտ ստեղծել պատրանք իր «կառուցողականության»  վերաբերյալ և այդ կերպ հասնել հայկական կողմի վրա ճնշումների:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյուի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search