ԵՏՄ երկրները կներդաշնակեցնեն արժութային վերահսկման նորմերը մինչեւ 2024 թվականը
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, մինչեւ 2024 թվականը կներդաշնակեցնեն արժութային վերահսկման նորմերը, ասվում է ՌԴ կառավարության կարգադրությունում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, եւ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստում ՌԴ անունից կստորագրի համապատասխան համաձայնագիր:
ԵՏՄ երկրները կներդաշնակեցնեն արժութային վերահսկման նորմերը մինչեւ 2024 թվականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների եւ ազատականացման միջոցների ընդունման մասին համաձայնագիրը նախատեսում է միության բոլոր անդամ երկրների արժութային կարգավորման նորմերի փուլային ներդաշնակեցում մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, փոխանցում է news.am-ը:
Դրա համաձայն՝ կողմերը պարտավորվում են չկիրառել արժութային սահմանափակումներ անդամ պետությունների ռեզիդենտների միջեւ հաշվարկներում, եթե այդ հաշվարկներն իրականացվում են ԵՏՄ տարածքում։
Բացի այդ, համաձայնագիրն ստորագրած երկրների ռեզիդենտները կկարողանան իրականացնել հաշվարկները ԵՏՄ երկրների ազգային արժույթներով գործառնություններում՝ առանց լիազորված բանկերի հաշիվների օգտագործման։ Փաստաթղթի համաձայն, մասնակից երկրների ռեզիդենտները կկարողանան առանց սահմանափակումների հաշիվներ բացել ԵՏՄ ցանկացած պետության բանկերում եւ դրանցով իրականացնել գործառնություններ այն երկրի օրենսդրության համաձայն, որտեղ բացվել են այդ հաշիվները։
Համաձայնագրի մասնակիցները պարտավորվում են նաեւ ներդաշնակեցնել պատասխանատվությունը՝ թե՛ վարչական, թե՛ քրեական, արժութային օրենսդրության խախտման համար։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-: