Twitter Inc ընկերությունը սեպտեմբերի 20-ին հայտնել է, որ ամբողջ աշխարհում հազարավոր հաշիվներ է փակել, որոնք օգտագործվել են ֆեյք նորությունների եւ կառավարամետ քարոզչության տարածման համար, հաղորդում է News.am-ը։
Twitter-ն ամբողջ աշխարհում հազարավոր հաշիվներ է արգելափակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաղորդվում է, որ հաշիվների մեծ մասը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Չինաստանում, Իսպանիայում եւ Էկվադորում:
Գրառումները, մասնավորապես, օգտագործվել են Հոնկոնգում մարտից շարունակվող ցույցերի մասնակիցների շրջանում տարաձայնություններ առաջացնելու նպատակով: Բացի այդ, դրանց մի մասն օգտագործվել է Եմենում ու Կատարում սաուդամետ տրամադրություններն ուժգնացնելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-: