Artsakhpress

Հասարակական

Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի ելքային զանգի առավելագույն սակագինը կդառնա 27, մուտքայինը՝ 13 դրամ

Հայաստանի և Արցախի շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների առավելագույն սակագինը 2020-ի հունվարից էականորեն կնվազի: Ելքային զանգերի սակագինը կնվազի շուրջ 25 տոկոսով, այնուհետև՝ 30 տոկոսով՝ հասնելով ընդհուպ 27 դրամի:

Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի ելքային զանգի առավելագույն սակագինը կդառնա 27, մուտքայինը՝ 13 դրամ

Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի ելքային զանգի առավելագույն սակագինը կդառնա 27, մուտքայինը՝ 13 դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսկ մուտքային զանգերինը կնվազի 40 տոկոսով, այնուհետև 45 տոկոսով՝ հասնելով 13 դրամի:Այս մասին խոսեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

Ելքային զանգերի առավելագույն սակագինը(դրամ/րոպե) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 հուլիսի 1-ը 38 դրամից կդառնա 29 դրամ, հուլիսի 1-ից մինչև 2021-ի հունվարի 1-ը՝ 28 դրամ, իսկ 2021-ի հունվարից հետո՝ 27 դրամ: Մուտքային զանգերի 25 դրամը 2020 թվականի հունվարի մեկից մինչև 2020 հուլիսի 1-ը նվազի՝ դառնալով 15 դրամ, ապա հուլիսի 1-ից մինչև 2021-ի հունվարի 1-ը՝ 14 դրամ, իսկ 2021-ից հունվարից հետո՝ 13 դրամ: Նույն հաջորդականությամբ կնվազի նաև տվյալներից փոխանցման և ինտերնետ հասանելիության սակագինը (դրամ/ՄԲ)՝ 45 դրամից դառնալով 22, ապա՝ 17 և կհասնի 15 դրամի: Կարճ հաղորդագրությունների (SMS) (դրամ/sms) սակագինը 40 դրամից կնվազի՝ դառնալով 15 դրամ, ապա՝ 10 դրամ:

Գևորգյանը շեշտեց՝ սրանք առավելագույն թվերն են, օպերատորներն ազատ են այդ թվերից ավելի ցածր գներ սահմանելու:

«Սպասվող նվազեցումները տեղի ունեցան ոչ միայն մեր և  Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների աշխատանքի արդյունքում, ներգրավված էր նաև մասնավոր հատվածը՝ Արցախի և Հայաստանի օպերատորները: Ռոումինգ ծառայության վճարները կարգավորման ենթակա չեն, և պարզապես բանակցությունների շնորհիվ, հաշվի առնելով նաև ապագայի կանխատեսումները, ծառայությունների էլաստիկությունը, հնարավոր եղավ այս արդյունքին հասնել»,-ասաց Գևորգյանը:

Նախկինում պարբերաբար ևս եղել են նվազեցումներ: Գևորգյանը նկատեց՝ ռոումինգ ծառայությունների վճարներն ուղղակիորեն կախված են նաև  նրանից, թե որքան են ներքին սակագները:  Նա նկատեց՝ եթե ավելի ցածր սակագներով մատուցվի ռոումինգը, քան ներքին ծառայություններինը, ապա բաժանորդները բոլորը կօգտվեն ռոումինգ ծառայություններից, այլ ոչ թե տեղական օպերատորից: «2020-ից սպասվող նվազեցումներին հնարավոր եղավ հասնել նաև Արցախի օպերատորի նախորդ տարվա ներքին գների նվազեցումների շնորհիվ»,-ասաց Գևորգյանը:

Հարցին, թե արդյոք կրկին նվազեցումներ կլինեն, նա նշեց՝ գների իջեցումը որոշակի պարբերականություն է նախատեսում, որպեսզի օպերատորները կարողանան գնահատել սպառողական վարքագիծը, ծառայությունների ծավալները: «Եթե տեղ, հնարավորություն լինի, ինչու ոչ, միգուցե նորից բանակցենք, և գներն իջեցվեն»,-ասաց Գևորգյանը:

Հարցին, թե արդյոք կա տեսական հնարավորություն՝ ռոումինգից հրաժարվելու և միասնական ցանց ունենալու՝ Գևորգյանը պատասխանեց՝ տեսականորեն հնարավոր է: «Այն ենթադրում է, որ հայաստանյան օպերատորներն իրենց ենթակառուցվածքներով պետք է ներկա գտնվեն Արցախում, Արցախինը՝ Հայաստանում: Պարզապես գործնականում որոշակի խնդիրներ են առաջ գալիս՝ կապված Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքով, որտեղ որոշակի սահմանափակումներ են լինում շատ օպերատորների համար։ Օպերատորներ կան, որոնց բաժնետոմսերը ցուցակված են տարբեր ֆոնդային բորսաներում, և որոշակի սահմանափակումներ կան չճանաչված պետություններում ծառայությունների մատուցման հետ: Եթե քաղաքական կոմպոնենտը հանենք, ապա կգա տնտեսական կոմպոնենտը, որտեղ օպերատորների համար գործնականում այս առումով կան որոշակի բիզնես ռիսկեր՝ Արցախի շուկան է փոքր, որում արդեն գործում է օպերատոր: Բայց և այնպես, չի բացառվում այդ հնարավորությունը, բոլորս էլ ցանկանում ենք, որ նման բան լինի»,-ասաց Գևորգյանը:

2020-ի հունվարից Հայաստանի և Արցախի շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների առավելագույն սակագների նվազեցման վերաբերյալ հուշագիրը ստորագրվել է սեպտեմբերին: Ռոումինգի ծառայությունների սակագների նվազեցումներ եղել էին նաև 2019-ի օգոստոսի 1-ից՝ երկու օպերատորների վճարները հավասարեցվել էին երրորդ օպերատորի սակագներին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search